Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Թուրքիան կարող են բարելավել հարաբերությունները հանուն ապագայի. «Ամերիկայի Ձայն»

Հուլիս 21,2015 11:13

Հայաստանն ու Թուրքիան կարող են բարելավել հարաբերությունները հանուն ապագայի, համոզված է թուրք դիվանագետ, Բրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպան եւ նախկինում գործող հայ-թուրքական հանձնաժողովի անդամ Ունալ Չեւիքյոզը: Նրա խոսքով, աշխարհը փոխվում է եւ հակամարտությունները տեղ չունեն մեր ժամանակներում:

«Ես հավատում եմ մեր սերունդների ապագային, հավատում եմ մեր հարաբերությունների առաջընթացին», – նշել է թուրք դիվանագետը:

Չեւիքյոզի խոսքով, նոր սերունդները թե Հայաստանում թե Թուրքիայում պատերազմ չեն տեսել եւ պատերազմ չեն ուզում ու արժանի են այլ ապագայի.

«Ես պապիկ եմ դարձել եւ երբ նայում եմ թոռնիկիս, գիտակցում եմ, որ այդ փոքրիկ աղջնակն ավելի լավ ապագայի է արժանի»:

Դիվանագետի խոսքով, նախկինում հայ-թուրքական բանակցությունները հաջողությամբ չնշանավորվեցին որովհետեւ կողմերը փորձում էին գաղտնի գործել, մինչդեռ այսօրվա աշխարհում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հրապարակայնորեն գործել:

«Եթե մեզ հաջողվի համոզել ժողովուրդներին, եթե մեզ հաջողվի բացատրել, որ հարաբերությունների բարելավումը բարիք է, այդ դեպքում միայն մենք հաջողության կհասնենք», – ընդգծել է Ունալ Չեւիքյոզը:

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031