«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
-Նախագիծն առաջարկում է կառավարման համակարգ, որտեղ կա իշխանության երեք թեւ, որոնցից սակայն որեւէ մեկը իրականում չունի ամբողջական իշխանություն: Վտանգ չե՞ք տեսնում, որ սա կարող է նպաստել ներիշխանական ինտրիգների սրմանը, երկրում անկայունության ստեղծմանը. ի վերջո, թեւերից մեկը անպայմանորեն կձգտի ավելին ունենալ:
– Ի՞նչ է նշանակում «ամբողջական իշխանություն», յուրաքանչյուր իշխանության ճյուղին սույն նախագծով վերապահված է համարժեք սահմանադրական կարգավիճակ: Եթե կլինեն հակասությունների կամ լիազորությունների հետ կապված վեճեր, ապա ի տարբերություն գործող սահմանադրության, նախատեսել ենք, որ այդպիսի վեճերը կարող են քննության առարկա դառնալ Սահմանադրական դատարանում:
Քաոսային վիճակ հնարավոր է հենց գործող սահմանադրության պարագայում, քանզի համակարգված չեն սահմանադրական կարգավիճակի առնչությամբ ծագող վեճերի քննության հստակ կառուցակարգերը եւ ընթացակարգերը:
Կարդացեք նաև
-Երկրի նախագահի ընտրությունը թողնված է «Ընտրիչների ժողովին», որը կազմված է ԱԺ պատգամավորներից եւ նույն թվով՝ 101 ՏԻՄ ներկայացուցիչներից: Բայց քանի որ մեր համայնքային իշխանությունների քանակը 915-ն է, ուրեմն ի՞նչ մեխանիզմով պետք է 915 համայնքից ընտրվեն 101 «ընտրիչները»: Այստեղ մտահոգությունն այն է, որ նրանք կարող են լինել իշխանության համախոհները:
-Նախ, պատգամավորների նվազագույն թիվն է 101, իսկ գործնականում՝ երկրորդ փուլի արդյունքներով, այն կարող է ավելի մեծ լինել: Թե ի՞նչ կարգով կընտրվեն «ընտրիչները», դա Ընտրական օրենսգրքի կարգավորման առարկան է, որը սահմանադրական նախագծով համարվում է օրգանական օրենք եւ կարող է ընդունվել ձայների որակյալ մեծամասնությամբ: Այսինքն՝ քաղաքական փոքրաթիվ ուժերը եւս այդ իրավիճակում ձեռք են բերում քաղաքական գործընթացի վրա անմիջականորեն ազդելու լծակներ:
Որպեսզի ձեր եւ ցանկացած այլ անձի մտահոգությունը փարատվի, հարկ է ելակետ ընդունել այն, որ ընտրական օրենսդրությունն այսուհետ չի կարող ընդունվել սոսկ քաղաքական մեծամասնության քվեարկության արդյունքում, քանի որ հարկ կլինի ձայների ավելի մեծ տոկոս, ինչը հնարավոր է միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ փոխզիջման պարագայում:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում