Լրահոս
Օրվա լրահոսը

Ախր ցուցանիշները «դզել-փչելիս» չի կարելի կորցնել չափի զգացողությունը. «Հայկական ժամանակ»

Հուլիս 21,2015 10:45

Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալը, պաշտոնական վիճակագրության համաձայն, նվազել է մոտ 30 տոկոսով (դրամով հաշվարկած): Սա նշանակում է, որ միջին վիճակագրական հայաստանցու ընդհանուր եկամուտները դրա պատճառով պետք է նվազեին ընդամենը 3 տոկոսով։ Դա կարող էր հանգեցնել վճարունակ գնողունակության, այսինքն մանրածախ առեւտրի միայն 3 տոկոս նվազման։

Բայց սա ամբողջ թվաբանությունը չէ։ Ըստ հրապարակված պաշտոնական վիճակագրության, այս տարվա առաջին կիսամյակում միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 10.8 տոկոսով։

Բնակչության եկամուտների մոտ կեսը ձեւավորվում է վարձու աշխատանքից, այսինքն աշխատավարձից։ Եթե աշխատավարձերը աճել են 10.8 տոկոսով, ապա դա, տարրական թվաբանության կանոնների համաձայն, պետք է հանգեցներ բնակչության եկամուտների 5.4 տոկոս աճին։ Սրանից հանում ենք 5 տոկոսանոց գնաճը, որը «խժռել է» աշխատավարձի բարձրացված մասի կեսը, ստացվում է, որ աշխատավարձերի բարձրացման շնորհիվ, ըստ

պաշտոնական վիճակագրական տվյալների, յուրաքանչյուր հայաստանցու գնողունակությունը պետք է աճեր 2.5 տոկոսով։

Եվ ուրեմն ի՞նչ ունենք։ Մի կողմից մասնավոր տրանսֆերտների անկումը 3 տոկոսով նվազեցրել է բնակչության գնողունակությունը, մյուս կողմից՝ աշխատավարձերի 10.8 տոկոս աճը հանգեցրել է գնողունակության 2.5 տոկոսով բարձրացման։

Այս թվերի տարբերությունը՝ կես տոկոսը, միջին հայաստանցու

գնողունակության անկման ցուցանիշն է։ Այլ կերպ ասած՝ պաշտոնական վիճակագրության ներկայացրած ցուցանիշները համադրելով ստանում ենք, որ մանրածախ առեւտուրը Հայաստանում պետք է նվազած լիներ ընդամենը 0.5 տոկոսով, սակայն նվազումն ավելի քան 8 տոկոս է։  ՚

Նույնիսկ նման հաշվարկներ անել պետք չէ համոզվելու համար, որ պաշտոնական ցուցանիշների մեջ ինչ-որ բան, մեղմ ասած, այն չէ։ Բոլորս մեր եւ մեր հարազատների կենսամակարդակի, բիզնեսի, ստացած եկամուտների անկում ենք արձանագրում, եւ դա օբյեկտիվ պատկեր է։ Սակայն ՀՀ պաշտոնական վիճակագրությունը հունիս ամսին արձանագրել է, օրինակ, արդյունաբերության 8 տոկոս աճ։ Այսինքն՝ այս տարվա հունիսին, անցած տարվա հունիսի համեմատ, մեր արդյունաբերությունը աճել է գրեթե երկնիշ չափով։ Ախր ցուցանիշները «դզել-փչելիս» չի կարելի կորցնել չափի զգացողությունը։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031