Փոթիում ավարտվեց շախմատի Նանա Ալեքսանդրիայի մրցանակների համար 10-րդ միջազգային մրցաշարը:
Հայաստանն այդ փառատոնին մասնակցեց ներկայացուցչական կազմով: Մեր շախմատիստները հանդես եկան բոլոր խմբերում եւ նշանակալի արդյունքներ արձանագրեցին: Ուժեղագույնների «A» խմբում հաղթող ճանաչվեց միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը: Այստեղ լավագույն տասնյակում տեղ զբաղեցրին եւս երեք հայաստանցիներ՝ Դավիթ Շահինյանը, Գեւորգ Հարությունյանը եւ Հովիկ Հայրապետյանը: «B» խմբում Մամիկոն Մարտիրոսյանը, Գարիկ Մարտիրոսյանը եւ Հայկ Խաչիկյանը նույնպես 10 լավագույնների մեջ են:
Հայկական ստացվեց «C »խմբի մրցաշարը: Հակոբ Միկոյանը, Ռոբերտ Մկրտումյանը եւ Կոմիսար Պետրոսյանը նույն հաջորդականությամբ զբաղեցրին պատվո պատվանդանը, իսկ Արսեն Դավթյանը եւ Սուրեն Ղազարյանը ութ առաջատարների մեջ են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ