Այս տարվա առաջին եռամսյակին, ինչպես նաեւ հինգ ամիսներին արձանագրված արտաքին առեւտրաշրջանառության անկումը պահպանվում է։
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015թ. առաջին կիսամյակի նախնական տնտեսական ցուցանիշները։ Այդ տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 29,8 տոկոսով։ Եվ կրկին ներմուծման նվազումը ավելի քան կրկնակի անգամ ավելի է արտահանման նվազումից։ Առաջին կիսամյակում եթե մեր երկրից արտահանվող ապրանքների ծավալը կրճատվել է 15,2 տոկոսով, ապա ներմուծման դեպքում այդ ցուցանիշը 38 տոկոս է։
Նման անկումների դեպքում հետաքրքիր է, որ ԱՎԾ-ն 3,8 տոկոս տնտեսական ակտիվություն է ցույց տվել։ Հիշեցնենք, որ հինգ ամիսների կտրվածքով այդ ցուցանիշը 2,7 տոկոս էր։ Այսինքն՝ վիճվարչությունն ասում է, որ հունիս ամսին մայիսի նկատմամբ տնտեսական ակտիվությունն աճել է 1, 1 տոկոսով։ Այսպիսի դրական զարգացում ապահովելու համար վիճակագիրներին հավանաբար օգնության է հասել գյուղատնտեսությունը, որը կիսամյակի տվյալներով գրանցել է 14, 5 տոկոս աճ։ Փոքր՝ 5,1 եւ 3,3 տոկոս աճ են գրանցել արդյունաբերության ու ծառայությունների ոլորտները։
Այս տարվա առաջին կիսամյակին 1,5 տոկոս աճ է նշված նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, որը մինչեւ հիմա անկում էր ունեցել։ Իսկ հաջորդ խոշոր անկումը եղել է ներքին առեւտրաշրջանառության մեջ, որն այս անգամ կազմել է 8,2 տոկոս։
Կարդացեք նաև
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում