Լրահոս
Օրվա լրահոսը

«Երրորդ ճանապարհը»

Հուլիս 21,2015 10:00

Ի՞նչ տարբերություն կա Կարապի լճում Քանյե Ուեսթի, Հանրապետության հրապարակում SOAD-ի եւ Բաղրամյան պողոտայում սակագնի թանկացման դեմ բողոքի, այսպես ասած, «առաջին փուլի» միջեւ: Շատերը, բնականաբար, կասեն, որ առաջին երկուսը «մշակութային» իրադարձություններ են, իսկ երրորդը՝ «քաղաքական»: Միգուցե զուտ «քաղաքագիտական» առումով դա այդպես է: Բայց ես, այնուամենայնիվ, որոշակի զուգահեռներ տեսնում եմ՝ այն առումով, որ երեք դեպքերում էլ գլխավոր դերակատարը երիտասարդությունն էր, որը հաստատեց իր ազատ, անկաշկանդ լինելու իրավունքը, ինչպես նաեւ այն, որ մեր երկրի մայրաքաղաքը, նրա փողոցներն ու այգիները, ինչպես եւ ամբողջ երկիրը պատկանում են հենց իրեն:

Ինձ թվում է՝ այդ դրական միտումները չի հաջողվում զարգացնել այնպես, որ այդ տեսակի երիտասարդները դառնան կայուն գործոն մեր հասարակական կյանքում: Բաղրամյան փողոցում գիշերը «Let it be» երգողներին փոխարինում են շատ ավելի «քյարթու» հայացքներով երիտասարդ եւ ոչ այնքան երիտասարդ մարդիկ: Իրենց տեր զգացող պատանիների տեղը հայտնվում են «քաղաքական ակտիվիստներ», որոնք կրկնում են մեծահասակ կուսակցականների մաշված կարգախոսները եւ դրանով նմանվում են կրծքանշաններով «զինված» իրենց «երիտ-ՀՀԿ-ական» հասակակիցներին: Ծայրահեղություններն ինչ-որ տեղ միանում են:

Բայց նշված իրադարձությունները, ինչպես նաեւ «Դեմ եմ» եւ մի շարք այլ շարժումները ցույց տվեցին, որ մենք ունենք նաեւ այլ երիտասարդություն, որը ժամանակ առ ժամանակ երեւում է, հետո նորից «թաքնվում»: Նրանք ինչ-որ մի տեղ հավաքվո՞ւմ են, ի՞նչ գրքեր են կարդում, ի՞նչ երաժշտություն են լսում (ենթադրում եմ, որ «ռոք»), հեռուստացույց նայո՞ւմ են, թերթեր կարդո՞ւմ են (կասկածում եմ), թե՞ ամբողջ օրը համացանցի մեջ են: Եվ ամենակարեւորը՝ ինչո՞ւ նրանք ասպարեզում չեն մշտապես:

Ես այս հարցերի պատասխաններն իսկապես չգիտեմ, բայց հենց այս՝ երբեմն հայտնվող երիտասարդների հետ եմ կապում Հայաստանի ապագան: Ոչ այն իմաստով, որ այդ երիտասարդները «կգան իշխանության»: 1960-ականների կեսերին Արեւմուտքում ծագած երիտասարդական շարժումը «իշխանության չեկավ», սակայն այն հսկայական ազդեցություն ունեցավ Արեւմուտքի հոգեւոր եւ, ինչու չէ, նաեւ քաղաքական կյանքի վրա: Այդ շարժման գաղափարախոսներից մեկը գերմանացի փիլիսոփա Հերբերտ Մարկուզեն էր, որը տեսնում էր բոլշեւիկյան ռեժիմի ողջ վայրագությունը, բայց քննադատում էր նաեւ արեւմտյան հասարակարգի «թաքնված տոտալիտարիզմը», երբ մարդը դառնում է իր սպառողական կրքերի գերին: Մարկուզեն առաջարկում էր «երրորդ ճանապարհը»՝ հրաժարվել բնության եւ մարդկանց հանդեպ սպառողական մոտեցումներից եւ շրջվել դեպի հոգեւոր արժեքները:

Հասկանում եմ, որ այդ առաջարկը բավականին «միամիտ» է հնչում եւ ժամանակի-տարածության առումով Հայաստանից գուցե բավականին հեռու է: Բայց հաջորդ սերնդի համատեքստում արժե թերեւս այս հարցերի շուրջ մտածել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Արսեն says:

    ՀՐԱՆՏ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ

    Երբ որ Ֆրանիայում պետք է ընդունվեր համասեռամոլների ամուսնության մասին օրենքը, մի քո նման «հայրենասեր» դիմում է իր քաղաքապտարանին՝.
    «իսկ կարող եմ ես ձիու հետ ամուսնանալ?» հարցով…
    Ստանում է պաշտոնական պատասխան. «Ոչ չեք կարող, որովհետև ձին չի կարող գիտակցված համաձայնություն տալ ամուսնություն առաջարկին, չի կարող գնահատել իր արարքի հետևանքները և պլանավորել այդ գործողության հետ կապված իր հետագա հասարակական վարքը»։
    «Հայրենասերը» տվել էր երկրորդ հարցը.
    «Ւսկ եթե իմ ձին այդ ամեն ինչը կարողանում է՝ մենք կարող ենք ամուսնանալ?».
    Ստացել էր երկրորդ պաշտոնական պատասխանը.
    «Եկեք ձեր կողակից ձիու հետ քաղաքապետարան, մեր հոգեբանը նրա հետ զրույց կունենա, կտա իր եզրակացությունը, որի հիման վրա՝ մենք կորոշենք մեր հետագա գործողությունները»։
    Ւնչ ես կարծում՝ եղավ արդյոք 3-րդ հարցը քաղաքապետարան, կամ գնացին արդյոք ձին և նրա ենթադրյալ զուգընկերը՝ հոգեբանի հետ զրույցի?..)))..

    Եթե քեզ տվել են «հիմար հարց» դու պարտավոր ես դրան պատասխանելու, (եթե իհարկե՝ քաղաքան գործիչ, պատասխանատու դիրք, կամ ինչ-որ գաղափար ներայացնող մարդ ես, ոչ թե ֆուֆլո…), ոչ թե «որոշելու» որ հարցը «հիմար էր» և չպատասխանելու…
    Հարցի հիմարություն՝ պետք է երևա քո պատասխանի հիմնավորվածությունից և խելոքությունից, ոչ թե քո «որոշումից», որ հարցը «հիմար էր»։ Ամեն մի հիմնավոր բան, ունի իր հիմնավորումը… հիմնավորումը դեմ տուր, ոչ թե քո «որոշումը»…

    • Հրանտ Պապիկյան says:

      Արսեն, ցավալին հենց այն է, որ ֆրանսիացի հայրենասերը, որը իմ պատկերացմամբ պատիվը կյանքից բարձր դասող հրացանակիրն էր, բաստիլը գրավող կամ մարսելյեզի հնչյունների տակ կյանքը զոհող հերոս ֆրանսիացին՝ լիբեռալիստական գաղափարախոսության ճնշման տակ այսօր վերածվել է այդ քո ասած հիմար էակին, որը հազիվ էլ ձիու կամ էշի հետ ամուսնանալու մասին հիմար հարցեր տալով ՛՛ՊԱՅՔԱՐԻ՛՛ նշածդ ախտի դեմ, որ քողարկում են ՛՛արևմտյան արժեքներ՛՛ հասկացության տակ: Իսկ ինչ վերաբերվում է քաղաքապետարանի տված պատասխաններին, ապա դա հենց այն է ինչի մեջ դու այսօր ապրում ես… հուսով եմ հասկանում ես ինչ եմ ասում:
      Ասում ես պարտավոր եմ պատասխանել հիմար հարցերի՞ն…. Ես լավ գիտեմ ինչ եմ պարտավոր անել այս կյանքում՝ որպես իմ երկրի քաղաքացի, ընտանիքի հայր և հայ: Երբեք չեմ շեղվել այդ պարտականությունները կատարելուց,արժեցել է և՛արյուն, և՛ քրտինք, և նյարդեր: Իսկ դու փախել ես, որ հենց դրանցից խուսափելու համար: Ու դու հիմա ինձ ասում ես որ ես ինչ որ բան եմ պարտավոր անել, քանի որ այդպես է ընդունված քո՝ ձիու հետ ամուսնությունը ԼՐՋՈՐԵՆ քննարկող աշխարհու՞մ…. ԹՔԱԾ ՈւՆԵՄ… և դա դեռ մեղմ է ասված

  2. Atshak says:

    “Ի՞նչ տարբերություն կա Կարապի լճում Քանյե Ուեսթի, Հանրապետության հրապարակում SOAD-ի եւ Բաղրամյան պողոտայում սակագնի թանկացման դեմ բողոքի, այսպես ասած, «առաջին փուլի» միջեւ: Շատերը, բնականաբար, կասեն, որ առաջին երկուսը «մշակութային» իրադարձություններ են, իսկ երրորդը՝ «քաղաքական»: Միգուցե զուտ «քաղաքագիտական» առումով դա այդպես է: Բայց ես, այնուամենայնիվ, որոշակի զուգահեռներ տեսնում եմ՝ այն առումով, որ երեք դեպքերում էլ գլխավոր դերակատարը երիտասարդությունն էր, որը հաստատեց իր ազատ, անկաշկանդ լինելու իրավունքը, ինչպես նաեւ այն, որ մեր երկրի մայրաքաղաքը, նրա փողոցներն ու այգիները, ինչպես եւ ամբողջ երկիրը պատկանում են հենց իրեն: ”

    ու շատ հետաքրքիր է, թե այս “երիտասարդներից” բացի մի ուրիշ մարդ “երկրի մայրաքաղաքում” ինչ որ սեփականություն ունի՞

  3. Atshak says:

    և մեկ էլ:
    ըստ մեր լիբերռալների, մենակ «Let it be» երգողը իրավունք ունի “գիշերելու” բաղրամյան փողոցում:
    իսկ ով որ էտ երգը չգիտի ու երգում է Թաթա, նա “քյառթու” է
    ….
    80-ականների պիտակավորումը – “կոմունիստ, բոլշևիկ” ու մեկ էլ -“երկրը-երկիր չի”, ոչ թե հայ լիբերալների ժամանակավոր մի մոլուցք էր, այլ սովետական լիբերալների ԾԱՆՐ հիվանդություն
    😀

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031