Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Շանլիուրֆա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ցավով տեղեկացա հուլիսի 20-ին Թուրքիայի Շանլիուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած և մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձած պայթյունի մասին:
Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով:
Կարդացեք նաև
Ընդունեք, խնդրեմ, ցավակցություններս տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»։
ՀՀ Նախագահի աշխատակազմ