Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ուղերձը՝ լրագրողական համայնքին. «Աշխատելու է ԿԳԲ-ական մեթոդներով»

Հուլիս 20,2015 19:45

ԱԱԾ աշխատակցին մամլո խոսնակ նշանակելու Սերժ Սարգսյանի քայլը իրավապաշտպան Արթուր Սաքունցը համարում է հատուկ ուղերձ հանրությանը, մասնավորապես լրագրողական համայնքին:

«Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը ոչ համարժեք որոշում  է կայացրել՝ ԱԱԾ աշխատակցին նշանակելով մամլո խոսնակ: Սա ուղերձ է՝ ուղղված լրագրողական համայնքին, թե ինչ մեթոդներով է աշխատելու հանրության հետ: Այսինքն,  աշխատելու է ԿԳԲ -ական մեթոդներով: Այսինքն, իր հետ հնարավոր է աշխատել, միայն «վերբովկա» լինելուց հետո: Դա միանշանակ է, որովհետեւ, ըստ էության, ինքն արդեն նման մոտեցում է ցույց տվել»,- ասաց Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ ըստ լրագրող Հրայր Մանուկյանի, ՀՀ նախագահի մամլո նոր խոսնակը ԱԱԾ այն նույն աշխատակիցն էր, որը անցած տարի փորձ էր արել իրեն ներգրավել ԱԱԾ:

Հրայր Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել դատախազությանը, բայց դատախազությունը մերժել էր:

Պարոն Սաքունցը հիշեցրեց, որ դատախազությունը հիմքեր չուներ մերժելու լրագրողի հաղորդումը. «Հարց էր բարձրացրել, որ իր կամքին հակառակ փորձել են իրեն «վերբովկա» անել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031