Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Շահգելդյանը ներկայացրել է «Հայկական Վերածննդի» մոտեցումները

Հուլիս 20,2015 19:35

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր հանդիպել է ԱԺ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը «Օրինաց երկիր» կուսակցությունից մասնակցել են ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը և ՕԵԿ արտաքին կապերի պատասխանատու Պողոս Շահինյանը:

Հանդիպման մասնակիցները Եվրոպական խորհրդի նախագահի հետ քննարկել են մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում են ՀՀ սահմանադրական և ընտրական բարեփոխումներին, ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանը, ՀՀ-ԵՄ հարաբերություններին:

Մհեր Շահգելդյանը, ներկայացնելով «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը, ընդգծել է, որ այն միավորում է 80 ավելի քաղաքական և հասարակական կազմակերպություններ և նշել է, որ սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակն ընդունելի չէ, այն բերում է իշխանության մենաշնորհացման. «Խիստ մեծացնելով վարչապետի իրավասությունները՝ ձևավորվում է ոչ բալանսավորված կառավարման համակարգ»:

Ինչ վերաբերում է խորհրդարանի ձևավորմանը, ապա Մհեր Շահգելդյանի կարծիքով նման տարբերակ աշխարհի ոչ մի խորհրդարանում գոյություն չունի, և այն պետք չէ նաև Հայաստանի Հանրապետությանը. «Այս համակարգն ուղղակի դուրս է մղելու ընդդիմադիր կուսակցություններին իրական քաղաքական գործընթացից և չեզոքացնելու է վերջիններիս կողմից ստացած ժողովրդական մանդատը»:

Ընտրիչների միջոցով նախագահի ընտրության կարգը Մհեր Շահգելդյանը ևս անընդունելի է համարել:

Մհեր Շահգելդյանը նաև տեղեկացրել է, որ ԱԺ ընդդիմադիր ուժերը մշակել են ընտրական բարեփոխումների նախագիծ և ուղարկել Վենետիկի հանձնաժողով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031