Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի գործկոմի արտահերթ նիստից անմիջապես հետո հրավիրված մամուլի ասուլիսը, որում պետք է ելույթ ունենար Յոզեֆ Բլատերը, հետաձգվել է այն բանից հետո, երբ ասուլիսն սկսվելուց առաջ կատակերգու Լի Նելսոնը դոլարի տուփ է նետել նրա վրա: «Կներեք: Այստեղ պետք է մի փոքր կարգի բերել», – ներկաներին ասել է Բլատերը:
Այսօր կայացած ՖԻՖԱ-ի գործկոմի արտահերթ նիստում որոշվել է կազմակերպության ապագա նախագահի ընտրության օրը: Այն նախատեսվել է 2016 թվականի փետրվարի 24-ին: ՖԻՖԱ-ի կանոնակարգով, կազմակերպության նախագահի ընտրություններին մասնակցել ցանկացողներն իրենց թեկնածությունը պետք է առաջադրեն մինչեւ այս տարվա հոկտեմբերի 26-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Getty Images-ի