Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահակաշվիլին հրաժարվելու է Վրաստանի քաղաքացիությունից. «Украинская правда»

Հուլիս 20,2015 18:20

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հրաժարվելու է Վրաստանի քաղաքացիություն: Այս մասին «Украинская правда»-ին տեղեկացրել է Օդեսայի վարչակազմի մամուլի ծառայության աշխատակից Դենիս Սամիգինը:

«Միխայիլ Սահակաշվիլին գտնվում է Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացում»,- մասնավորապես ասել է նա:

«Украинская правда»-ի մեկ այլ տեղեկատվության՝ ավելի վաղ Սահակաշվիլիի ապագա տեղակալ Մարիա Գայդարը հերքել է այս տեղեկատվությունը եւ նշել է, որ Սահակաշվիլին չի հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից, իսկ ինքը նույնպես չի հրաժարվելու Ռուսաստանի քաղաքացիությունից:

Հավելենք, որ Ուկրաինայում Սահմանադրությամբ արգելվում է երկքաղաքացիությունը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031