Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարբած ռուս զինծառայողը Գյումրիում կոտրել է մրգերի խանութի ապակիները

Հուլիս 20,2015 17:56

Երեկ Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխել ռուս զինծառայող, Մուշ թաղամասի 43 շենքի բնակիչ, 1994 թվականին ծնված Յուրի Վիտալեւիչին՝ աջ ձեռքի բազկի վնասված վերքերով: Վերջինիս համապատասխան բժշկական օգնություն են ցուցաբերել, ձեռքին կարեր են դրել, որից հետո զինծառայողն աննկատ լքել է հիվանդանոցը: Թե ինչո՞ւ են նրա ձեռքերը վնասվել, պարզվում է նա հարբած վիճակում կոտրել է Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցի վրա գտնվող մրգերի խանութի ապակին, որը տեսանկարահանվել է խանութում տեղադրված տեսախցիկի միջոցով: Խանութի կողքին գտնվող մարդիկ, տեսնելով նրա վնասված ձեռքերը, զանգահարել են շտապօգնություն ու տեղափոխել հիվանդանոց:

Հիվանդանոցից այս մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը: Մեր այս լուրը հաստատեցին ոստիկանությունում:

Հիշեցնենք, որ երեկ մեկ այլ ռուս զինծառայող՝ 27-ամյա Գալենտև Ալեքսանդր Սերգևիչը, հարբած վիճակում իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով պտույտի էր դուրս եկել Գյումրու Շիրակացի փողոցում՝ սկզբում վթարի ենթարկելով ու ջարդուփշուր անելով «Վազ 31» մակնիշի մեքենան, այնուհետ առաջ անցնելով՝ ջարդուփշուր էր արել եւս երկու մեքենաներ:

Գյումրու Շիրակացի փողոցից դեպի Անի թաղամաս տանող հատվածը երեկ ժամեր շարունակ կաթվածահար էր եղել, փակ էր: Բարեբախտաբար մարդկային զոհեր չէին եղել:

Գյումրեցիների բախտը բերել էր նաեւ այն իմաստով, որ ռուս հարբած զինծառայողը պտույտի էր դուրս եկել երեկոյան, այսինքն` այն ժամին, երբ փողոցում անցորդներ քիչ են լինում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031