Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն եռյակն առանց հայաստանցիների

Հուլիս 20,2015 17:11

Մարտունիում այսօր ավարտվեց շախմատի «Սեւանա լիճ 2015» միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին վեց երկրների երիտասարդ գրոսմայստերներ:

Ամփոփիչ մրցաշարային աղյուսակում առաջատարների եռյակը կազմեցին լեհ Յան Կշիշտոֆ Դուդան՝ 6,0 միավոր, իսպանացի Դավիդ Անտոն Գուիջարոն (նկարում)՝ 5,5 եւ հնդիկ Վիդիթ Սանտոշ Գուրջաթին՝ 5,0: Վերջինի հետ հավասար միավորներ վաստակեցին նաեւ հայաստանցի Սամվել Տեր-Սահակյանը եւ ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմեւվը, սակայն լրացուցիչ գործակիցներով նրանք հանգրվանեցին, համապատասխանաբար, չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականներում: Հաջորդ երեք տեղերն զբաղեցրին Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը: Ամերիկահայ պատանի գրոսմայստեր Սամուել Սեւյանը 3,0 միավորով բավարարվեց նախավերջին տեղով, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակեց Սալեմ Սալեհը (ՄԱԷ):

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ sevan.chessacademy.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031