Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Կարեն Ավագյանի, Մհեր Սեդրակյանն ու Սուրիկ Խաչատրյանը փայլուն հայերեն գիտեն

Հուլիս 20,2015 17:07

Aravot.am-ը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանից հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերում Սահմանադրության նոր նախագծի այն հոդվածին, ըստ որի ԱԺ պատգամավորը պետք է տիրապետի  պետական լեզվին, եւ այդ դրույթը ենթադրում է, պատգամավորները մայրենի լեզվից քննություն պետք է հանձնեն կամ թեստ:

«Չեմ կարծում, որ դա պարտադիր պայման է կամ խանգարող հանգամանք է լինելու մեր քաղաքական գործիչների համար, որովհետեւ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն հայկական կրթություն, սովորել եւ ավարտել են Հայաստանում, իրենց կյանքն ու գործունեությունն իրականացրել են այստեղ, բնականաբար քննության կարիք չի լինի: Ինձ թվում է խոսքը վերաբերում է ազգային այն փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ովքեր կփորձեն քաղաքականության մեջ հատկապես խորհրդարանում իրենց դերը ունենալ, որովհետեւ խորհրդարանում պաշտոնական լեզուն հայերենն է: Չնայած իմ կարծիքով դա սահմանադրի խնդիրը չէ, այլ օրենսդրինը, օրենսդիրն ինքը կկարողանա կարգավորել նմանատիպ ձեւակերպումները, այդ կոնկրետ հատվածի գոյությունը Սահմանադրության վերջնական տեքստի մեջ»,-ասաց Կարեն Ավագյանը:

Karen-Avagyan

Aravot.am-ի հարցին՝ իր տպավորությամբ իր գործընկերների քանի՞ տոկոսը 7,5-8 միավոր կհավաքի հայոց լեզվի տարրական թեստ լրացնելով, Կարեն Ավագյանի համոզմամբ, բոլորն էլ բարձր միավորներ կհավաքեն:

Մեր հարցին՝ նույնիսկ Մհեր Սեդրակյա՞նը, Սուրիկ Խաչատրյանը, Սամվել Ալեքսանյա՞նը, Առաքել Մովսիսյանը եւ մյուսնե՞րը: «Բոլոր բոլորը…»,-պնդեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Ապա նեղսրտեց. «Ձեր համար Սահմանադրական նախագծերի քննարկումը սկսում եւ ավարտվում է նմանատիպ մակարդակի քննարկումներով, որի համար ես որպես պառլամենտի ներկայացուցիչ, այնքան էլ գոհ չեմ: Մենք պատրաստ ենք ավելի կառուցողական խոսակցության եւ աշխատանքի, իսկ դուք փորձում եք բոլոր յոթ գլուխների միջից միայն սա առանձնացնել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031