«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտ ստեղծված իրավիճակը: Վերջին բացասական միտումները մտահոգություն են առաջացրել: Այս հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է առաջնահերթություն Եվրոպական միության համար: Եվրոպական միությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավորած բոլոր բանակցություններին, որոնք ուղղված են հակամարտության կարգավորմանը»,- այս մասին այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
ԵԽ նախագահը նշել է, որ իրենք սատարում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետագա երկխոսությանն ամենաբարձր մակարդակով. «Խիստ կարեւոր է հրադադարի ռեժիմի պահպանումը, գործողություններում ու հայտարարություններում զսպվածության դրսեւորումը եւ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի մթնոլորտ ստեղծելը»:
Տուսկը նշել է, որ Եվրոպական միությունը հարգանքով է վերաբերվում Հայաստանի՝ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելը եւ Եվրասիական տնտեսական միությանը միանալը. «Մենք դեռ պատրաստել ենք միասին աշխատելով բացել շուկաները եւ առաջ տանելով ժողովրդավարական բարեփոխումները, տնտեսական աճը, տարածաշրջանային ինտեգրացիան, ավելի լավ բիզնես-ներդրումային միջավայր ստեղծելով՝ կայուն զարգացում ապահովելով խորացնել մեր հարաբերությունները»:
Եվրոպական խորհրդարանի նախագահը նաեւ ասել է, որ հաջողությամբ ավարտել են նոր, համապարփակ երկկողմ համաձայնագրի քննարկման առաջին փուլը. «Այս համաձայնագրում մենք հստակեցրել են հետագա համագործակցության ոլորտները: ԵՄ անդամ երկրներն արդեն քննարկում են այս բանակցությունների մանդատի հարցը»:
Կարդացեք նաև
Դոնալդ Տուսկը վստահեցրել է, որ Հայաստանը քաղաքական եւ սոցիալական բարեփոխումներ կատարելիս եւ մարդու իրավունքների պահպանումը բարելավելու գործում կարող է հույսը դնել ԵՄ-ի շարունակական աջակցության վրա:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ