Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 42 արձանագրություն, որից 33-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար:
Խցանումներից խուսափելու և փողոցները բեռնաթափելու նպատակով էլ ՃՈ հետ համատեղ ուսումնասիրվել է Կենտրոն վարչական շրջանի որոշ փողոցներում միակողմանի երթևեկություն կազմակերպելու հարցը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ՃՈ հետ համատեղ քննարկել այս ուղղությամբ ներկայացվող բոլոր առաջարկները և ծրագրի փորձարկման դրական արդյունքների դեպքում այն կիրառել նաև մյուս վարչական շրջաններում: Հանձնարարվել է նաև փորձաշրջանն ավարտել օգոստոսին սեպտեմբեր ամսին կանոնավոր երթևեկություն ապահովել համար:
Երևանի քաղաքապետարան