Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Կիրակոսյան. Փորձ է արվում ստեղծել 4-րդ հանրապետություն

Հուլիս 20,2015 15:03

«Սահմանադրությունը չպետք է հաճախ փոփոխել այնքան, որ մենք իջեցնենք նրան ընթացիկ օրենսդրության մակարդակին»,- հուլիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ընկերության իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:

Նրա խոսքերով՝ երբեւէ չի հիմնավորվել, որ գործող Սահմանադրությունը առաջացրել է կամ կարող էր առաջացնել կառավարման ճգնաժամ, ինչով փորձ է արվում հիմնավորել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը. «Կառավարման ճգնաժամի մասին կարող էինք խոսել այն ժամանակ, եթե գործող Սահմանադրության իրավակարգավորումները չտային հնարավորություն լուծելու կառավարման մարմինների միմյանց հակակշռելու եւ միմյանց նկատմամբ փոխազդելու մեխանիզմները: Բայց այս Սահմանադրության գործողության ժամանակահատվածում երբեւէ կառավարման ճգնաժամ կամ նման վտանգ չի եղել»:

Իսկ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Կիրակոսյանը նշեց, որ կողմ է սահմանադրական բարեփոխություններին, սակայն ներկայացված տարբերակը բարեփոխություն չէ. «Փաստորեն փորձ է արվում մի նոր հանրապետություն ստեղծել՝ 4-րդ հանրապետություն: Որեւէ հիմքեր դրան չկար, որ մի ճգնաժամ, որ դրա պատճառով մենք պետք է անցնենք նոր հանրապետության լրիվ նոր Սահմանադրությամբ: Ուրիշ հարց է, որ կան մի շարք խնդիրներ, որոնք լուծված չեն ե՛ւ առաջին Սահմանադրությամբ, ե՛ւ խմբագրված տարբերակով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031