Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Գրիգորյանը պատրաստ է քննություն հանձնել մայրենի լեզվից

Հուլիս 20,2015 14:54

Ըստ Սահմանադրության նոր նախագծի 47 հոդվածի՝ «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և պետական լեզվին տիրապետող յուրաքանչյուր ոք»:

Լրագրողները Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանից հետաքրքրվել էին՝ այս դրույթը ենթադրո՞ւմ է, որ պատգամավորի թեկնածուն պետք է քննություն հանձնի: Վարդան Պողոսյանն արձագանքել էր՝ գուցե քննություն հանձնի, գուցե թեստ, ինչպես Ղազախստանում է:
Aravot.am-ը ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ է նման փորձության: «Իհարկե պատրաստ եմ, դուք կասկածում ե՞ք»,-նեղսրտեց Գրիգորյանը:

Երբ ասացինք, որ ծանոթ չենք հայերենի իմացության իր մակարդակին, պատգամավորը կարճ կապեց. «Ցտեսություն, լավ եղեք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031