Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊՆ նախկին նախարար. «Այն, ինչ անում է Ադրբեջանը՝ շանտաժ է»

Հուլիս 20,2015 14:40

«Այսօր չկան նախապայմաններ, որ ղարաբաղյան հարցը լուծվի»,- «Դիալոգ» ակումբում ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Ըստ նրա, Ադրբեջանը չի ուզում զիջումների գնալ, հետեւաբար բանակցային գործընթացով ԼՂՀ հարցի լուծումը չի լինում, եւ պատերազմի էլ պատրաստ չի, ուստի ռազմական ճանապարհով էլ խնդրի լուծում չի սպասվում:

Ադրբեջանի ՊՆ նախարարը կոշտ հայտարարություն էր արել՝ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու մասին: Այս առնչությամբ Վաղարշակ Հարությունյանը ասաց. «Այն հայտարարությունները, ինչն անում է Ադրբեջանը՝ շանտաժ են: Նա հնարավորություն չունի պատերազմով հասնել իր ուզածին: Իսկ բանակցությունների տարբերակով չի ուզում զիջումների գնալ: Նա ուզում է պանիկա՝ խուճապ գցել ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում, դրա միջոցով խթանել արտագաղթը: Իրենք հույս ունեն, որ Հայաստանը կդատարկվի, իրենք իլյուզիաներով են ապրում, որ կհասնեն հաղթանակի: Բայց միշտ խաբում են իրենց, որովհետեւ հայկական կողմը գտնում է լուծումներ: Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում, որ հասնի առավելության, իսկ հայկական կողմը փոքր գումարով հավասարակշռությունը կարողանում է պահպանել»:

Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ ներկայիս իրավիճակը պետք է այսպես էլ մնա. «Սահմանում ագրեսիա չկա: Ագրեսիան այն է, երբ մի պետության զինված ուժերը հարձակվում են եւ փորձում են գրավել տարածքներ»,- ասաց նա:

Թե ինչու Ադրբեջանը չի գնա պատերազմական գործողությունների, նախկին նախարարն այսպես բացատրեց. «ՀՀ-ն գտնվում է ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի ազդեցության տակ, եթե Ադրբեջանը փորձում է խփել Երեւանին, նա հարված է հասցնում ՌԴ-ին եւ պետք է պատերազմ մղի ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի դեմ»:

Անդրադառնալով զինտեխնիկա գնելու համար վերցրած 200 մլն ռուսական վարկին՝ Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց, որ ի հայտ են գալիս նոր զինատեսակներ, ավելի արդյունավետ, եւ մենք պետք է վերցնենք: Ադրբեջանը զինվում է եւ մենք նույնպես պետք է զինվենք, դա անհրաժեշտ է. «Մենք զենք վերցնում ենք ՌԴ-ից ներքին գներով, մեծ տարբերություն կա: ՌԴ-ն դեպքեր է լինում, որ նույնիսկ ձրի է տալիս, եւ այդ մասին հայտարարվում է»:

Մեր հարցին՝ կարո՞ղ ենք հույս դնել մեր ռազմավարական գործընկերոջ վրա, երբ այդ նույն գործընկերը զենք է վաճառում մեր հակառակորդին, հետո մենք ստիպված ենք լինում պարտք վերցնել, որ հավասարակշռությունը պահենք՝ Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Իսկ ո՞ւմ վրա հույս դնենք, մենք ինքներս ի վիճակի չենք: Իհարկե, լավ կլիներ, որ ունենայինք ԱՄՆ-ի չափ բյուջե եւ ՌԴ-ի չափ տարածք: Պատերազմը մենք չենք սկսել, ստիպված ենք եղել: Ամերիկան վաճառել է զենք եւ Իսրայելին եւ իր թշնամիներին: ՌԴ-ն զենք է վաճառում եւ Չինաստանին եւ Հնդկաստանին: Սա ընդունված ձեւ է: Մինչեւ 2010-ը ՌԴ-ն Ադրբեջանին զենք չի վաճառել: Մինչեւ հայ-ադրբեջանական սահմանի համար պատասխանատվություն չի վերցրել: ՌԴ-ն վաճառելով զենք մեր հակառակորդին՝ դրանով մեծացնում է իր ազդեցությունը Ադրբեջանի վրա: Ադրբեջանն իր կադրերը պետք է պատրաստի ՌԴ-ում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031