Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ աշխատակցին նախագահի մամլո խոսնակի պաշտոնում նշանակելը ուղե՞րձ ուներ լրատվական համայնքին

Հուլիս 20,2015 14:25

Մեկ տարի առաջ լրագրող Հրայր Մանուկյանին ԱԱԾ ներքաշելու փորձ կատարած անձին ՀՀ նախագահի նոր մամլո խոսնակի պաշտոնում նշանակելը «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ նախագահ Սուրեն Դեհերյանին (լուսանկարում) անհանգստացրել է, բայց չի շտապում գնահատականներ տալ:

«Ժամանակը ցույց կտա, թե լրագրողի հետ կապված այդ հայտնի դեպքից հետո ԱԱԾ աշխատակցին նախագահի մամլո խոսնակի պաշտոնում նշանակելը ուղե՞րձ ուներ լրատվական համայնքին, թե՝ ոչ»,- ասաց հ/կ նախագահը:

Անդրադառնալով Հրայր Մանուկյանի՝ դատախազությանը տված հաղորդմանը՝ քրեական գործ հարուցելու մասին ու դատախազությանը մերժմանը, Սուրեն Դեհերյանն ասաց, չի ցանկանում այդ գործին նայել իրավական տեսանկյունից. «Եթե խնդրին նայում ենք մարդկային, մասնագիտական տեսանկյունից, այստեղ հարցեր են առաջանում՝ ինչու պետք է այդ ընթացքով զարգանար: Այդ կառույցից մամլո խոսնակ նշանակելու քայլն էլ դեռ պետք է քննարկել՝ հասկանալու՝ ինչքանով է ձեռնտու լրագրողական համայնքին»:

Մեր հարցին՝ մտավախություն ունեք, որ նախագահի մամլո խոսնակը կշարունակի «վերբովկա անե՞լ» լրագրողներին, ասաց. «Հիմա ինչ արդեն պաշտոն ստացավ, չի անի, վերբովկան ավելի թաքնված գործունեություն է, պարզապես հիմա բացահայտ բարիդրացիական հարաբերություններ ձեւավորի լրագրողների հետ, չգիտեմ՝ լրագրողներն ինչ հարաբերությունների պատրաստ կլինեն այսքանից հետո»:

Սուրեն Դեհերյանը չի կարծում, որ լրագրողները աշխատանքային խնդիրներ կունենան նոր մամլո խոսնակի հետ:

Նրա խոսքով, լրագրողները շատ հեշտ աշխատում են տարբեր կառույցների հետ, այդ թվում՝ ԱԱԾ-ի. «Լրագրողը հարմարվելու խնդիր է ունենալու այս դեպքում, եթե խնդիրներ առաջանան աշխատելիս, լրագրողական համայնքը կբարձրաձայնի»:

Նա դժվարացավ ասել, թե ինչու հենց ԱԱԾ աշխատակիցը նախագահի մամլո խոսնակի պաշտոնում նշանակվեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Սուրեն ԴԵՀԵՐՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031