Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկը սահմանափակում է ընդդիմադիր կուսակցության գործունեությունը

Հուլիս 20,2015 13:20

Դեռևս մոտ երկու ամիս առաջ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, «Քաղաքացիական շտաբ»-ի հետ համատեղ, հաշվեհամարներ էր բացել «Ամերիա» բանկում` կուսակցության բնականոն գործունեության ֆինանսավորումն ապահովելու նպատակով կամավոր անհատական նվիրատվությունների փոխանցումները www.alyans.am կայքում online ինտերնետային համակարգով իրականացնելու համար: Մինչ օրս այդ համակարգը ներդրված չէ, մինչդեռ պայմանագիրը նշված բանկի հետ կնքվել էր միմիայն այդ համակարգը ներդնելու պայմանով:

Միևնույն ժամանակ բանկի ներկայացուցիչները բանավոր մերժել են գործարքի իրականացումը` հրաժարվելով տալ գրավոր պատասխան: Սա ուղղակիորեն խոչընդոտում է կուսակցության բնականոն գործունեությունը և մեր կողմից որակվում որպես քաղաքական խտրականություն:

Իսկ ամենատարօրինակը այս պատմության մեջ այն է, որ նույն «Ամերիա» բանկը այդ նույն վճարային համակարգը վաղուց ևեթ ներդրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կայքում:

Լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031