Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյան. Փորձ է արվում նախագահին կտրել ժողովրդից եւ դարձնել անգլիական թագուհի

Հուլիս 20,2015 12:41

«Փոփոխությունները ողջունելի են մեր երկրում»,- հուլիսի 20-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց բլոգեր Տիգրան Քոչարյանը: Սակայն անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հրապարակված 7 գլուխներին՝ ասաց. «Այս տեքստով ներկայացված փաթեթին դեմ եմ»:

Բլոգերի համար ամենակարեւոր փոփոխությունը խորհրդարանական համակարգին անցնելն է: Ըստ նրա՝ հույս կա, որ եթե փոփոխված սահմանադրությունն ընդունվի, ապա այն 20-30 տարի չի փոխվելու եւ այդ ժամանակ բավականին լավ փոփոխություններ լինեն. «Նույնիսկ այն պահը, որ մեծամասնականը ընդհանրապես վերանում է, ոնց որ թե բդեշխության համակարգի մի մասը կոտրվում է: Այսինքն՝ դրա մեջ էլ դրական մի բան կա: Ես սահմանադրագետ չեմ, բայց որ ոչ պրոֆեսիոնալ հայացքով նայեցի, իմ կարծիքով՝ ոչ թե իրավաբանների խումբ է աշխատել, այլ ամեն մի իրավաբան հասցրել է ինչ-որ մի բան ավելացնել, որովհետեւ բավականին խայտաբղետ կետեր են եւ ընդհանուր տրամաբանությունից դուրս»:

Տիգրան Քոչարյանը նկատեց, որ սահմանադրական փոփոխություններով փորձ է արվում անցնել երկկուսակցական համակարգի, որը ըստ նրա՝ լավ տարբերակ է. «Այսքան շատ կուսակցություն մեր փոքր երկրում ընդհանրապես պետք չէ, իսկ երկկուսակցական համակարգը շատ երկրներում իրեն արդարացնում է, եւ դա վատ տարբերակ չի լինի: Եվ նաեւ նախագահի ընտրության համակարգը՝ ընտրիչների հետ կապված, նույնպես փորձ է արվում ինչ-որ ամերիկյան համակարգի անցնել, նախագահին կտրել ժողովրդից եւ դարձնել անգլիական թագուհի»:

Բլոգերը համարում է, որ սահմանադրական փոփոխությունների հարցը հասունացել էր եւ ընդդիմադիր կուսակցությունները ժամանակին առաջամարտիկներն էին եւ պահանջում էին, որ Հայաստանն անցնի խորհրդարանական բարեփոխումների, իսկ հիմա կերպարանափոխվել են եւ դեմ են դրան. «Եթե այս փաթեթը չանցնի, իշխանությունները շատ ձեւեր ունի վերարտադրվելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031