Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան. Իշխանությունը իր խնդիրներին փորձում է հարմարեցնել սահմանադրական փոփոխությունները

Հուլիս 20,2015 12:32

«Սահմանադրական փոփոխությունների առանձնապես հասարակական կամ քաղաքական պահանջը երբեւիցե գոնե այս փուլում չի եղել»,- հուլիսի 20-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքերով՝ սահմանադրական փոփոխությունները լինում են, երբ որ երկրում սպասվում են լուրջ փոփոխություններ. «Հայաստանում բոլորս հասկանում ենք, որ Սահմանադրությունը չի պատճառը, որ կա կոռուպցիա, կան մենաշնորհներ փաստացի չկա իրավական համակարգ: Բոլորս հասկանում ենք, որ ցանկացած սահմանադրության դեպքում, եթե չկա քաղաքական կամք՝ բոլոր հարցերը մնալու են, որեւէ հարց չի լուծվելու, այսինքն` դա չէ խնդիրը»:

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ մնում է վերարտադրության խնդիրը, այսինքն` իշխանությունը իր առջեւ ծառացած խնդիրներին փորձում է սահմանադրական փոփոխություններ հարմարեցնել: Նա անհեռանկարային է համարում, երբ քննարկումներն անցնում են իրավական դաշտ. «Իրավաբանների առջեւ կոնկրետ խնդիր է դրվել հարմարեցնել Սահմանադրությունը նոր պայմաններին, այսինքն` վերարտադրության պայմաններին, կապված նրա հետ, որ կոնկրետ անձը չի կարող երրորդ անգամ դե յուրե այս գործող Սահմանադրությամբ որեւէ կերպ ֆորմալ իշխանությունն իր ձեռքում պահել: Փորձում են ինչ-որ իրավաբանական մեխանիզմ գտնել՝ հարցը լուծելու»:

Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ իրավաբանները երկաստիճան ընտրությունների միջոցով այնպիսի գյուտ են արել, որ կարողացել են սահմանադրորեն քաղաքական մենաշնորհը ապահովել. «Կայունությունը եւ անվտանգությունը այսօրվա Սահմանադրությունը ապահովում էր, ես կարծում եմ՝ ուրիշ խնդիրներ են լուծվում եւ այդ խնդիրները կլուծվեն, թե ոչ դա այլ խնդիր է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031