«Այսօր գործող համակարգով նախագահական ընտրություններում հաղթողը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվողը չի ստանում ոչինչ եւ հետագա 4-5 տարիներին մնում է բացարձակապես անգործ, ու թունավորվում է ինքը՝ թունավորելով իր մերձակա շրջապատը նույնպես, հետեւաբար խորհրդարանական կառավարման մոդելն այս իմաստով դառնում է շատ ավելի դեմոկրատական եւ հումանիստական մոդել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում բացատրելով, թե ինչով է կարեւոր խորհրդարանական կառավարմանն անցնելը՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը։
«Առավոտ» օրաթերթ
18.07.2015