Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համլետ Խլղաթյանը պատասխանում է «Դատավորն ադեկվա՞տ է» հոդվածին

Հուլիս 20,2015 13:30

Արձագանքելով «Առավոտ» օրաթերթի 30.06.15թ. «Դատավորն ադեկվա՞տ է» հրապարակմանը՝ պատասխանող Գայանե Խլղաթյանի ներկայացուցիչ Համլետ Խլղաթյանը գրում է. «Բնակարան գնելու նպատակով ԱՄՆ քաղաքացի Հովհաննես Սուլախյանը 2008 թ. օգոստոսի 1-ին նախկին պատասխանող Ա. Գրիգորյանի անունով 100.000 ԱՄՆ դոլար է փոխանցում: Այդ օրվա դրամ-դոլար համարժեքով 1 ԱՄՆ դոլարը հավասար է եղել 300 ՀՀ դրամի, այսինքն՝ փոխանցածը կազմել է 30 մլն ՀՀ դրամ, ինչպես «Առավոտում» նշել է Կ. Մեժլումյանը, 80.000 ԱՄՆ դոլարը կազմել է 24 մլն դրամ, սակայն պատասխանող Գայանե Խլղաթյանը նախավճարի պայմանագրում իբրեւ 24 մլն դրամի փոխարեն իրականում ստացել է 21 մլն դրամ, իսկ մնացած 3 մլն դրամը պետք է ստանար ինքնակամ բնակարանը օրինականացնելու համար պետբյուջե մուծելու վճար եւ այդպես էլ հայցվորը հրաժարվել է գումարը տալուց, օգտվելով այն հանգամանքից, որ պայմանագրում նշված է եղել, որ վաճառողը ստացել է 24 մլն ՀՀ դրամ:

Մինչ օրս փաստաբան Կ. Մեժլումյանը չի ընդունել, որ 1 ԱՄՆ դոլարը հավասար է 300 ՀՀ դրամի: Իրենց հայցադիմումում հայցվորները միշտ էլ ավել հայցապահանջ են ներկայացրել, մոտ 6,3 մլն դրամի (կամ 21 հազար ԱՄՆ դոլար), ինչպես օրաթերթում՝ 80.000 ԱՄՆ դոլար + 29.000 ԱՄՆ դոլար=109.000 ԱՄՆ դոլար, իսկ ԱՄՆ-ից ուղարկածը միայն 100.000 ԱՄՆ դոլար է, կամ ըստ Կ. Մեժլումյանի՝ 24 մլն+12 մլն=36 մլն դրամ (կամ 120 հազար ԱՄՆ դոլար), սակայն ուղարկածը եղել է միայն 100.000 ԱՄՆ դոլար: Այնպես, որ հոդվածում գրված բոլոր փաստերը չեն համապատասխանում իրականությանը, միայն բացառությամբ, որ արգելանքը ստանալու որոշումը պատասխանողին եռօրյա ժամկետում չի ուղարկվել:

Այսպես՝ պատասխանողը իբրեւ պայմանավորված ժամկետում եւ դրանից հետո տարածքը չի օրինականացրել ու չի հանձնել Սուլախյաններին: Համաձայն ՀՀ քաղօրի 449 հոդվածի 3-րդ մասի, այն պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից: Այստեղ պայմանավորված ժամկետի խախտումը պատասխանողի մեղքով չի եղել: Եվ այն, որ դրանից հետո տարածքը չի օրինականացվել, նշեմ, որ այն օրինականացվել է եւ հայցվորին բազմիցս առաջարկ է արվել հաշտության համաձայնագիր կնքել, սակայն նրանց փաստաբանները հրաժարվել են:

Կ. Մեժլումյանը նշում է, որ իբրեւ 14. 05.15թ. Մաշտոցի պողոտա 37 շենքի 91 բնակարանը հարկադիր կատարողն աճուրդի է հանում, սակայն իրականում ոչ թե աճուրդի է հանում, այլեւ կայացվում է որոշում՝ կասեցնել 14.05.2015թ. էլեկտրոնային աճուրդային գործընթացը: Որից հետո հայցվոր Գ. Խլղաթյանը 01.06.15թ. դիմում է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ԴԱՀԿ 14.05.15թ. որոշումը վերացնելու պահանջի մասին: 05.06.15թ. ՀՀ վարչական դատարանի որոշմամբ, հայցադիմումը ընդունվում է վարույթ եւ կասեցվում է ԴԱՀԿ-ի 14.05.15թ. գույքը էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը:

Հակառակ այս բոլորի, Կ. Մեժլումյանը նշում է, որ աճուրդի հանված գույքի նկատմամբ դատավոր Էդիկ Ավետիսյանը 15.06.15թ. արգելանքը վերացնում է: Նշված գույքը որեւէ աճուրդի չի հանվել եւ այն կասեցվել է ՀՀ վարչական դատարանի որոշմամբ եւ ոչ թե դատավոր Էդ. Ավետիսյանի որոշմամբ:

Հայտնի իրավաբանները չէին տիրապետի «Առավոտի» Կ. Մեժլումյանի հոդվածի բովանդակությանը, միայն երեւի կհասկանային, որ իբրեւ պատասխանողի ողջ ունեցվածքը լրիվ հանվել է արգելանքից եւ չի վճարվելու ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ 24 մլն դրամը: Սակայն կարդալով դատարանի 15.06.15թ. որոշման բովանդակությունն՝ արգելանքից հանել Մաշտոցի պողոտա 37 շենքի թիվ 91 երեք սենյականոց բնակարանը 62,3 մլն ՀՀ դրամ արժողությամբ, արգելանքի տակ է թողնվում Մաշտոցի պողոտա 37 շենքի թիվ 44/1 երեք սենյականոց բնակարանը 81 մլն դրամ արժողությամբ:

Ըստ Կ. Մեժլումյանի, դատավորն իր որոշման մեջ գրել է, որ. «Հայցվորի ներկայացուցիչը միջնորդության դեմ ըստ էության չառարկեց»: Դատական նիստում 10.06.15թ. իրոք հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Կ. Մեժլումյանը ոչ միայն չառարկեց, այլեւ ասաց, որ նա նույնպես համաձայն է, որ գույքը հանվի արգելանքից:
Հայցվորը հայցադիմումով գումար պահանջելու իրավունք չուներ, այլ կարող էր վեճի առարկա բնակարանը պահանջել: Սակայն մեր բազմաթիվ առաջարկությունները հաշտության համաձայնագիր կնքելուն փաստաբանները խանգարեցին եւ թույլ չտվեցին հայցվորներին ինքնուրույն որոշում կայացնելու, արդյունքում մենք էլ տուժեցինք, հայցվորներն էլ:

Հայցվորի նախկին ներկայացուցիչ փաստաբան Էռնա Թադեւոսյանի կողմից սկզբնական հայցադիմումում ՀՀ քրօրի 135 հոդվածի զրպարտությամբ եւ ՀՀ քրօրի 178 հոդվածի խարդախությամբ (խաբեության եղանակով) առանձնապես խոշոր չափի 6,3 մլն ՀՀ դրամի (կամ 2008թ. դրամա-դոլարային համարժեքով 21 հազար ԱՄՆ դոլարի ավել հայցապահանջ է ներկայացրել դատարան եւ անցել է 5 տարի, ներկայիս փաստաբան Կ. Մեժլումյանը այդ հայցապահանջը ամբողջությամբ պնդում է, որի պատճառով արդեն պատասխանողից անհիմն բռնագանձվել է 3 մլն ավել ՀՀ դրամ (21 մլն դրամի փոխարեն 24 մլն դրամ է բռնագանձվել): Սակայն, եթե այդ ավել գանձված 3 մլն ՀՀ դրամը չգանձվեր, ապա համաձայն կնքված պայմանագրի, վճարման ենթակա գումարը չէր լինի նաեւ 21 մլն դրամը, որպես հայցվորի կետանց (ՀՀ քաղօրի 421 հոդ. 3-րդ մաս) եւ ՀՀ քաղօրի 396 հոդվածի 2-րդ մաս:

Խնդրում եմ ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ քննչական կոմիտեին ուսումնասիրել ԵԿՏ 0807/02/10 քաղգործը, այն վերցնել դատարանի վարույթից եւ վերը նշված փաստի վերաբերյալ հարուցել քրեական գործ»:

«Առավոտ» օրաթերթ
18.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031