Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրոպացիների եվրոպական արտաքինի պատճառները

Հուլիս 20,2015 12:00

Եվրոպական արտաքին ունենալու համար
հետեւեք նրանց սննդակարգին

Մարդկանց ազգային առանձնահատկությունների հարցը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում ժողովրդական բժշկության տեսակետից: Ամերիկացի բժիշկ Դ. Ս. Ջավրիսը ասել է, որ համաձայն ժողովրդական բժշկության, յուրաքանչյուր մարդ պետք է սնվի՝ ելնելով իր ազգային առանձնահատկություններից: Ըստ բժշկի, սննդի կազմակերպման այս սկզբունքը նպաստում է հիվանդությունների կանխմանը, քանի որ մարմնի բջիջները ստանում են այնպիսի սնունդ, ինչպիսին նրանք կարող են օգտագործել առավել արդյունավետ ձեւով:

Նա օրինակ է բերում Եվրոպայում բնակվող հիմնական սպիտակ բնիկների 3 տիպ՝ նորդիական (հյուսիսային), ալպիական եւ միջերկրածովային: Նորդիական տիպի մարդիկ զբաղեցնում են Եվրոպայի գրեթե ամբոջ հյուսիսը, ինչպես նաեւ նրա հյուսիսային առափնյա շրջանները, որտեղ տարին մի քանի ամիս բույսերի աճը կանգ է առնում: Այդ պատճառով տեղի բնակչությունը սնվում է գլխավորապես ձկնեղենով եւ մոտավորապես 10 անգամ ավելի շատ, քան՝ միս: Ինչ վերաբերում է ամենուր աճող բուսական սննդին, ապա նրանք օգտագործում են ալիքների միջոցով ափ հանած մեծ քանակությամբ ջրիմուռներ եւ մամուռ, որ հավաքում են առափնյա ժայռերի վրայից:
Ուստի բժիշկ Ջավրիսը հյուսիսային մարդկանց ամենաբնորոշ տարբերակիչ առանձնահատկությունը համարում է ալբինիզմը՝ գունազրկություն: Նրանց արտաքին նկարագիրն է՝ բարձր հասակը, երկնագույն, մոխրագույն կամ կանաչ աչքերը, խարտյաշ կամ շագանակագույն մազերը, նեղ քիթը, շատ սպիտակ մաշկը եւ երկարավուն մեծ գլուխը:

Evropaci-1
Հյուսիսում ապրող մարդիկ, որոնք սնվում են բնակավայրին բնորոշ կերակուրներով, ըստ բժշկի, սովորաբար աչքի են ընկնում ամուր առողջությամբ, հիվանդությունների նկատմամբ դիմացկունությամբ, կենսունակությամբ եւ համեմատաբար առողջ ատամներով: Եթե դուք պատկանում եք այս տիպին, ապա բժիշկ Ջավրիսը խորհուրդ է տալիս, որ սննդակարգում ցորենի հացը եւ ցորենի ալյուրից պատրաստված մնացած մթերքները ձեզ համար չեն: Նա առաջարկում է այն փոխարինել տարեկանի հացով, իսկ շաքարի փոխարեն օգտագործել մեղր, մսի՝ տավարի, ոչխարի կամ խոզի, փոխարեն ուտել ձուկ եւ ծովային այլ մթերքներ:

Ալպերի բնակիչներին մասնագետն առանձնացնում է հետեւյալ բնորոշ գծերով. դարչնագույն կամ բաց դարչնագույն աչքեր, սեւ կամ շագանակագույն մազեր եւ կլորավուն գլուխ: Այսպիսի մարդկանց հիմնական ուտելիքը հացաբույսերն են, մրգերը, վայրի կենդանիների եւ թռչունների միսը:

Միջերկրածովային բնակիչներին բնորոշ են մուգ աչքերը, թուխ մաշկը, սեւ մազերը եւ գլխի երկարավուն ձեւը: Իսկ այս տիպի մարդկանց սննդակարգը բժիշկն առանձնացրել է, որ սնվում են տարբեր տեսակի ուտելիքներով, օգտագործում են ինչպես ծովային մթերքներ, այնպես էլ կաթնամթերքներ, հաց, ձավարեղեն, մրգեր: Նրանք առանձնապես հակված են օգտագործելու եգիպտացորեն, խաղող եւ խաղողի հյութ:

Պետք է հիշել նաեւ, որ վերջին ժամանակներս գրեթե բոլոր ժողովուրդների սնվելու սովորույթները նշանակալի փոփոխության են ենթարկվում, որը ազդում է ինչպես արտաքին տեսքի, այնպես էլ առողջության վրա:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
18.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031