Հիշողությունը լավացնելու համար տարատեսակ մթերքների օգտագործումը շատ կարեւոր նշանակություն ունի: Օգտակար նշանակություն ունի նաեւ մոռանալու հատկությունը, որը, որքան էլ տարօրինակ է, ուղեղի կանոնավոր աշխատանքի համար անհրաժեշտ է: Ապացուցվել է, որ օրվա ընթացքում հիշողության արդյունավետությունը փոփոխվում է: Պատահական չէ, որ երեխաներին առավոտ շուտ դասերը կրկնել են տալիս, քանի որ հենց այդ ժամանակահատվածում է (7-12 տարեկան), որ մարդ ունենում է առավելագույն հիշողություն: Մեր հիշողությունը զգալիորեն նվազում է կեսօրից հետո, ապա այն աճում է մի քանի անգամ: Ուշ քնողների՝ «բուերի» համար հիշողության լավագույն ժամ ընդգծվում է 20-24-ը: Պետք է նաեւ հիշել, որ մտապահելու աստիճանն ուղղակիորեն կախված է այն բանից, թե ինչքանով է հիշելու տվյալ երեւույթը մեզ համար հաճելի կամ տհաճ: Իսկ մոռանալու հրաշալի միջոցը տվյալ երեւույթի մասին չմտաբերելն է: Երբ ձեզ հրամայում եք մոռանալ, դուք ընդհակառակը՝ վերհիշում եք այն, ինչը որ ցանկանում էիք մոռանալ: Ուստի մոռանալու գիտակցված շահագրգռությունը միայն կխանգարի ձեզ:
Իսկ եթե դեռ ցանկանում եք մարզել հիշողությունը եւ ինֆորմացիան երկար հիշել, ապա այն տեղեկությունը, որը ցանկանում եք երկար հիշել, կրկնեք 15-20 րոպե հետո, ապա 8-9 ժամ հետո եւ 24 ժամ հետո: Ուղեղը ունի նաեւ հետաքրքիր հնարավորություն. նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ թվում է, թե մոռացել ենք, հերիք է հայտնվենք համապատասխան իրավիճակում եւ նորից վերապրում ենք անցածը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
18.07.2015