Հիվանդների ընդհանուր վիճակը եւ ինքնազգացողությունը հիմնականում պայմանավորվում է հիվանդության այս կամ այն ախտանիշների արտահայտվածության աստիճանով եւ տեսակով: Միեւնույն ախտանիշը կարող է ի հայտ գալ տարբեր հիվանդությունների ժամանակ: Երբ վերացվում է ախտանիշը, հիվանդի վիճակը թեթեւանում է, լավանում է ինքնազգացողությունը: Այս առումով նախընտրելի են տարբեր ախտանիշների ընդունված, փորձված եւ արդյունավետ բուժումները: Եվ, օրինակ անքնության, նյարդային խիստ գրգռվածության` նեւրոզների ժամանակ ժողովրդական բժշկությունը առաջարկում է 20 գրամ կատվախոտի արմատ, 30 գրամ անանուխի տերեւներ եւ 40 գրամ ջրառվույտի տերեւներից պատրաստված ջրաթուրմ: 1 ճաշի գդալ հավաքին ավելացնել 1 բաժակ եռման ջուր եւ թրմել 30 րոպե: Խմել ամեն առավոտյան եւ երեկոյան ժամերին կեսական բաժակ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
18.07.2015