Պրոֆեսիոնալ բռնցքամարտում, այն էլ՝ չեմպիոնական գոտու համար մենամարտերում, նման բան հազվադեպ է լինում:
Այս գիշեր Գերմանիայի Հալլե քաղաքում WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հավակնորդ Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում պահպանեց չեմպիոնական գոտին՝ վեցերորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով մրցակցին:
Մինչ այդ, արդեն չորրորդ ռաունդում, «Արքա Արթուրը» Շտիգլիցին նոկդաունի ենթարկեց եւ միայն ժամանակը չբավականացրեց մարտն ավելի շուտ ավարտելու համար, թեեւ այնպիսի տպավորություն էր, որ ինքն էլ այնքան չի շտապում: Սակայն մրցակցի ագրեսիվությունը ռինգում շուտով զայրացրեց ռինգի արքային եւ մենամարտի հասարակածում նա դիմահար կարճ հարվածով մրցակցին տապալեց հատակին: Ճիշտ է, Շտիգլիցը երերալով ոտքի կանգնեց, սակայն նրա մարտավկան «վաղուցվանից» ռինգի անկյունում ծածանում էր սպիտակ սրբիչը: Այդպես նա իր սանին փրկեց հետագա ավելի ծանր հետեւանքներից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ allboxing.ru-ի
ապրես արթուր ջան մենք հպարտանում էնք քեզանով