Mes.am-ը տեղեկացնում է՝ սույն թվականի հուլիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 22.43-ին (Գրինվիչի ժամանակով` 18.43-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նախիջևան – Հայաստան սահմանային գոտում:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 39.770 և արևելյան երկայնության 45.080:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: