Մեկ շաբաթ շարունակ Երևանում կինոյի տոն էր: Մայրաքաղաքի կինոթատրոններում կինոսերներներից յուրաքանչյուրը հավանաբար կարողացավ այդ ընթացքում գտնել իրեն հետաքրքրող ֆիլմեր, վերհիշել հին ու սիրված ֆիլմերը, մասնակցել վարպետության դասերի և այլն:

Closing ceremony of the 12th Golden Apricot Yerevan International Film Festival took place at Moscow Cinema

Closing ceremony of the 12th Golden Apricot Yerevan International Film Festival took place at Moscow Cinema
Կինոտոնն արդեն ավարտվում է. այն այսօր ամփոփեց արդյունքները:
Այսպիսով՝ խաղարկային ֆիլմերի մրցույթում հաղթող ճանաչվեց Սիռո Գեռայի «Օձի գրկում» կինոնկարը: «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Կիմ Դե-Հուանի «Ձմռան վերջը» ֆիլմը: Փառատոնի այս տարվա պատվավոր հյուր, դերասանուհի Նաստասյա Կինսկին հատուկ մրցանակ հանձնեց Խայրո Բուստամանտեին՝ նրա «Իշկանուլ» խաղարկային ֆիլմի համար:

Closing ceremony of the 12th Golden Apricot Yerevan International Film Festival took place at Moscow Cinema

Closing ceremony of the 12th Golden Apricot Yerevan International Film Festival took place at Moscow Cinema
Վավերագրական ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» ստացավ Սիմոնե Ռապիզարդա Կազանովայի «Իմաստի ստեղծումը» ֆիլմը: «Արծաթե ծիրան»-ը բաժին ընկավ ԺանԳաբրիել Պերիոյի «Գերմանական երիտասարդությունը» ֆիլմին:
«Հայկական համայնապատկեր» ծրագրում լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար մրցանակ շնորհվեց Աննա Գորոյանի «Բժիշկը», իսկ վավերագրականի համար՝ Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեք…» ֆիլմերին:
Խաղարկային ֆիլմի համար մրցանակ չշնորհվեց:

Closing ceremony of the 12th Golden Apricot Yerevan International Film Festival took place at Moscow Cinema
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում լավագույնը Պատրիկ Ֆոլռաթի «Ամեն ինչ լավ կլինի» կինոնկարն է:
Էկումենիկ ֆիլմերից հաղթող ճանաչվեց Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը, որը, ի դեպ, ստացավ նաև FIPRESCI-ի մրցանակը:

Closing ceremony of the 12th Golden Apricot Yerevan International Film Festival took place at Moscow Cinema
Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնադրամի մրցանակը տրվեց Գագիկ Մադոյանի «Ճանապարհ» ֆիլմին:
Իսկ հանդիսատեսի համակրանքին արժանացավ գերմանացի կինոռեժիսոր Մարկ Բրումունդն իր «Սրբարան» կինոնակարով:
Մի շարք ֆիլմերի շնորհվեցին հատուկ մրցանակներ և պատվոգրեր: Բոլոր մրցանակակիրներն ստացան նաև խորհրդանշական ծիրաններով զամբյուղներ:
Մրցանակակիր ֆիլմերը ևս մեկ անգամ կցուցադրվեն վաղը՝ «Մոսկվա» կինոթատրոնում:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ