Դերասանուհի Անի Երանյանը այսօր՝ հուլիսի 18-ին, իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել է Սեւանի բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնի տնօրեն Վարուժան Մանուկյանը NEWS.amի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ Անի Երանյանի մոտ առկա են եղել վնասվածքներ՝ ձախ այտի ստորին կոպի եւ ականջի հետեւի շրջանում:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: