«Միկա» մարզահամալիրում որոշվեցին այն ազատ ոճային ըմբիշների անունները, որոնք այսօր երեկոյան 57, 65, 74 եւ 96 կգ քաշային կարգերում կպայքարեն օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի բազմակի գավաթակիր ու Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի մրցանակների համար:
Հայաստանի ազատ ոճայիններից եզրափակիչ մտել է միայն աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը: Նրա մրցակիցը լինելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Մենգի-Մորտի-Ուլը: Քանի որ այս քաշային կարգը համապատասխանում է Ստեփան Սարգսյանի քաշին, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը սահմանել է հատուկ մրցանակ՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա:
Բրոնզե պարգեւի եւ դրամական խոշոր մրցանակների համար կգոտեմարտեն նաեւ Գարիկ Բարսեղյանը՝ 57 կգ, Գրիգոր Գրիգորյանը` 74 կգ եւ Էդգար Ենոքյանը`96 կգ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ