Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական խաղերի ջահը հասավ Գյումրի. այն վազքով հրապարակ բերեց Նազիկ Ավդալյանը (ֆոտոշարք, տեսանյութ)

Հուլիս 18,2015 15:36

Համահայկական 6-րդ խաղերի ջահն այսօր Ջավախքից հասավ Գյումրի: Այն Գյումրու Բարգրատունյաց պուրակից կենտրոնական Վարդանանց հրապարակ մտցրեց աշխարհի եւ Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, որտեղ և նրան դիմավորեցին ֆայտոնով, մոտոցիկլետներով, Գյումրու օրհներգով:

Շիրակի մարզպետարանի  սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց,  որ այս ջահը կոչվում է Սփյուռքի ջահ, համահայկական խաղերում վառվելու են  խորհրդանշանական երեք ջահեր՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք:скачанные файлы скачанные файлы

Ըստ պաշտոնյայի, Գյումրի բերված ջահը վառվել է Արևմտյան Հայաստանի Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում: Այնուհետ անցկացնելով մի շարք հայաշատ վայրերով՝ Տիգրանակերտով, Էրզրումով, Կարսով, Անիով, Վանով, հասցրել են  Ջավախք ու այնտեղից բերել Գյումրի:

Օգոստոսի 2-ին մեկնարկող ամառային համահայկական խաղերին Շիրակի մարզից կմասնակցեն Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքները: Սպորտային մայրաքաղաք Գյումրին կմասնակցի 300 պատվիրակությամբ, Արթիկը՝ 40, Մարալիկը՝ 15: Վաչիկ Վարդանյանի տեղեկացմամբ, Գյումրին հանդես կգա 13 մարզաձևերում, Արթիկը՝ 3, իսկ Մարալիկը՝ 2: Գյումրեցի մարզիկները նախորդ խաղերում նվաճել են 10 ոսկյա մեդալ. չեմպիոններ են դարձել լողի թիմը, թեթև ատլետի ու սեղանի թենիսի թիմերը:

Վաչիկ Վարդանյանի տեղեկացմամբ, Գյումրիից ջահը կտարվի Սարդարապատ, Սարդարապատից էլ ՝ Էջմիածին, որտեղ կստանա Վեհափառի օրհնությունը, իսկ օգոստոսի 2-ին 3 ջահերը միասին կբերվեն հանրապետական ստադիոն:скачанные файлыскачанные файлы

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն իր ելույթում նշեց. «Օգոստոսի 2-ին Երևանում կմեկնարկեն Համահայկական ամառային 6-րդ խաղերը: Այս կարևորագույն մարզական ստուգատեսը ընդգրկված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների ծրագրում և գտնվում է համայն հայության ուշադրության կենտրոնում:

Համահայկական խաղերը ոչ միայն մարզական մրցակցության պատշաճ դրսևորում են, այլ նաև ազգային միասնության կարևոր գործոն՝ աշխարհասփյուռ հայության շփման, մերձեցման ու Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման համար:

Եվ ահա այսօր մենք դիմավորեցինք խաղերի և հայ ժողովրդի միասնականությունը խորհրդանշող երեք ջահերից մեկը, որը վառվել է Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում: Այն անցել է Տիգրանակերտն ու Բիթլիսը, Մուշն ու Էրզրումը, Անին ու Կարսը և Ջավախք աշխարհով հասել Գյումրի:

Համահայկական ամառային 6-րդ խաղերը մեզ համար կարևորվում են նաև նրանով, որ դրանց շրջանակներում առաջին անգամ Գյումրիում ևս անցկացվելու են մարզական միջոցառումներ՝ ֆուտբոլի և ֆուտզալի փնջային մրցաշարերը»:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ պարծենալով, որ Գյումրին ոչ միայն մշակութային, այլ սպորտային մայրաքաղաք է. գյումրեցի մարզիկների շնորհիվ աշխարհով մեկ Հայոց եռագույն է ծածանվում, վստահությամբ նշեց, որ իր քաղաքը համահայկական խաղերում ևս կհաղթանակի: Սակայն սա, ըստ քաղաքապետի,  կլինի բարեկամական հաղթանակ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031