«Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի բազմակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի հոբելյանական 20-րդ մրցաշարը, որն ընդգրկված է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլան:
Երեւան են ժամանել Վրաստանի, Բելառուսի, Հունաստանի, Իրանի, Ղրղըզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Մակեդոնիայի, Ռուսաստանի, Սերբիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Չեխիայի՝ ներկայի եւ անցյալի բազմաթիվ տիտղոսակիր ըմբիշներ՝ օլիմպիական խաղերի, աշխարհի, մայրցամաքային առաջնությունների հաղթողներ ու մեդալակիրներ:
Այսօր պայքարում են 57,65,74,96 կգ քաշայինները, որոնք երեկոյան կորոշեն այս մրցաշարի չեմպիոններին եւ մրցանակակիրներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ