«Սահմանադրական բարեփոխումների նախագծում ես տեսա մի վտանգ: Բոլորն ուշադրություն դարձրեցին այդ կյանքի իրավունքի հետ կապված հարցին, որ կարող է որոշակի իրավիճակներում թույլատրելի լինի, ասենք, կյանքից զրկելը»,- այս մասին անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծին, ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Ըստ պարոն Սաքունցի՝ սա ոչ միայն նահանջ է, այլեւ աննախադեպ է: «Սա ավելի շատ կապում եմ մարտի 1-ի սրբագրման փորձի հետ: Որովհետեւ դուրս է գալիս, որ այս դրույթի պարագայում մարտի 1-ի 10-ը զոհերը կարելի է համարել բացարձակ անհրաժեշտություն: Այնպես չէ, որ միամիտ ինչ-որ փոփոխություններ են կատարում»:
Իրավապաշտպանին նաեւ մտահոգել է այն նոր դրույթը, որով հանրության գերակա շահի դեպքում կարող է կասեցվել տղամարդու եւ կնոջ ընտանիք կազմելու հավասարությունը. «Դա ունիկալ է: Սա միջամտություն է մարդկանց անձնական կյանքին: Սա նոր ինստիտուտ է»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Պարոն Սաքունց,ոչ ոք չի կարող փրկել իր կաշին, Մարտի 1-ի կազմակերպիչներին դեռ սպասուվում է Երեվանյան դատավարությունը: