Լրահոս
Օրվա լրահոսը

Սաքունց. «Եթե սահմանադրության փոփոխությունների մասին խոսում է Լիսկան, դա շատ ունիկալ է»

Հուլիս 18,2015 12:45

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Անդրադարձ» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողներից մեկ այն հարցին, թե սահմանադրական բարեփոխումների նոր տեքստում չկա՞ն արդյոք դրական կողմեր, ասաց, որ չի կարելի նման հարցադրում անել այն իրավիճակում, երբ փոփոխության նախաձեռնողը վստահություն չունի:

«Այսինքն` հիմա դուրս է գալիս, որ իրենք նույնիսկ ամենալավ փոփոխություններն առաջարկեն, մենք «ոչ» ենք ասելու: Այո: Պետք է ասենք, ոչ, որովհետեւ իրենք այսօրվա գործող Սահմանադրության հիմնարար սկզբունքները ոտնահարել են եւ չենք կարող իրենց վստահել»,- մասնավորապես ասաց իրավապաշտպանը:

Պարոն Սաքունցը հայտարարեց, որ պետք է ստուգվի Հայաստանի Հանրապետական Կուսակցության օրինականության հարցը. «Վայոց ձորի մարզպետարանը վճարում է ՀՀԿ-ի վարձակալած տարածքի համար: Եղեգնաձորի հարկային տեսչությունը նույնպես վճարում է այդ տարածքների համար: Դա աբսուրդ է»:

Ըստ Արթուր Սաքունցի, եթե «սահմանադրության փոփոխությունների մասին խոսում է Լիսկան (Սուրիկ Խաչատրյան-Ա.Ի.) դա արդեն ցուցանիշ է ինձ համար: Դա շատ ունիկալ է: Լիսկան խոսում է եւ ասում է, որ շատ անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումները: Ինձ որեւիցե բացատրություն պետք չէ: Ես ասում եմ, որ Լիսկան հանդիսանում է սահմանադրական փոփոխությունների ցուցանիշը»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031