Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունցը՝ սահմանադրական բարեփոխումների մասին.  «Փորձ է արվում մեկ կուսակցական համակարգին տալ իրավական տեսք»

Հուլիս 18,2015 12:32

«Նույնիսկ ամենակատարյալ սահմանադրության պարագայում մենք ունենալու ենք նույն խնդիրները, ինչ ունենք հիմա:  32 թվականի Գերմանիայի սահմանադրությունը, եթե հանձնեինք Վենետիկի հանձնաժողովին, նույնպես իրավական կհամարեր: Այսինքն` խնդիրը չի կայանում նրանում, որ այս Սահմանադրությունը, որ ներկայացվում է մեզ, իրավական է, թե՝ ոչ»,- այս մասին անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին՝ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Ըստ պարոն Սաքունցի՝ խնդիրն այն է, որ մենք այժմ ունենք միակուսակցական համակարգ: Իրավապաշտպանի խոսքերով՝ այսօր Հայաստանում միայն Հանրապետական կուսակցությունն է, որ ամբողջ Հանրապետությունում մեծամասնություն է կազմում. «Հանրապետական կուսակցության հետ համեմատած՝ նույնիսկ մինչեւ փլուզվելը Բարգավաճ Հայաստանի ունեցվածքը 10 անգամ ավելի փոքր էր»:

Արթուր Սաքունցն ասաց, որ նույնիսկ այս պահին ՀՀԿ-ն ունի առավելություն, եւ ոչ ոք չի կարող հասնել նրան. «Փորձ է արվում այդ մեկ կուսակցական համակարգին տալ իրավական տեսք: Ինքը խորացնելու է ճգնաժամը եւ անելանելի վիճակ է ստեղծելու: Սա է հենց վտանգավորը: Իրավական ճանապարհով փակվում են այս ճգնաժամից դուրս գալու հնարավորությունները»:

Պարոն Սաքունցը կհամաձայներ սահմանադրական բարեփոխումներին, եթե տեսներ, որ դատական համակարգին անկախություն է տրվում, սակայն դա այս փաստաթղթում չկա:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031