Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ես եմ տերը էս երկրի…

Հուլիս 18,2015 12:08

Վերջերս ինձ հանգիստ չի տալիս այն հարցը, թե ինչն է ստիպում իմ հայրենակիցներին ընտրությունների ժամանակ վերցնել նվաստացնող 5000 դրամը ու ընտրել իրենց կամքին… հակառակ: Արդյոք ծայրահեղ աղքատությունն է միայն, գուցե «մեկ ա ոչինչ չի փոխվի» թե ավելի խորը, թաքնված հոգեբանություն է որ նույնիսկ մեր շատերի մեջ էլ մնացուկներ կան,որը գալիս է սոցիալիստական մեր ապրելակերպի ժամանակներից, կյանքին հարմարվելու, ոչ մեկս ոչնչի «տերը» չլինելու գիտակցությունից…չէ որ այն տարիներին հացի ֆաբրիկայում աշխատողը , հաց էր «տանում» տուն, հախճապակու գործարանից «վազ» էին տանում…այդ «անտերությունը» բոլորիս մեջ ինչ-որ չափով նստած էր:

Հիմա, որ կարդում ենք «Ես եմ տերը էս երկրի» կարգախոսը, արդյոք չեք կարծում, որ մի փոքր ուշացած է այն հայտնվել: 88- ից սկսված «Ղարաբաղը մերն է» արդյոք ժողովրդից էր ելել, թե ինչ-որ ծառայություններ հասկանալով արագորեն վրա հասնող, անխուսափելի «փլուզումը» որոշել էին ուղղորդել «ամբոխներին» իրենց ցանկալի հունով…որ ապագա «իշխանական դաշտը» կառավարեն…Հայրենասեր, անձնազոհ հերոսներին ուղարկեցին Արցախ, իսկ Երևանում ալան-թալանը կազմակերպեցին իրար մեջ, ճիշտ նույն ձևով, ինչպես Մոսկվայում «հատուկ» ծառայությունները արեցին: Նրանք գիտեին, որ մարդկանց մեջ դեռ չի ձևավորվել «ես եմ տերը էս երկրի» ու արագորեն անցան «թվերը խփելու օպերացիային»…ու 5000 դրամին…

Այն որ «տեր, տիրական չկա» հոգեբանությունը շատերիս է հատուկ, շատ լավ երևում է հատկապես արևմտյան հասարակություններում, ուր սոցիալիստական «անտեր» հոգեբանությունը այնպես հեշտ արդարացնում է պետական «օգնությունից» օգտվելը, շատ ժամանակ թաքցնելով մեր իրական եկամուտները: Շատերս զարմանում ենք տեսնելով, որ «երկրի տեր» ամերիկացիները, ֆրանսիացիները…ընտրությունների են գնում, իրենց երկրի դրոշակն են տների վրա պարզում…իսկապես դեռ բավական ժամանակ ունենք մեր Հայաստան երկրում տեր լինելու, ու 5000 դրամից հրաժարվելու…

Գալուստ ԵՆՈՔՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031