Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագիծը բովանդակային քննարկման կարիք ունի. «Հայոց աշխարհ»

Հուլիս 18,2015 11:36

Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումը, շնորհիվ ընդդիմության ջանքերի, հենց սկզբից ընթացավ ոչ ճիշտ ճանապարհով։

Ամեն ինչ հանգում է նրան, թե իշխող կուսակցության մեջ ով ինչ պաշտոնի է ձգտում՝ նման նախագիծն առաջ մղելու միջոցով։ Դրա հետեւանքով մասնագիտական հանձնաժողովի մշակած փաստաթուղթը ոմանք սկսել են դիտարկվել սոսկ որպես իշխանության վերարտադրության համար նախատեսված «ճանապարհային քարտեզ»։
Բնական է, որ նման պայմաններում իշխանության ներկայացուցիչներն իրենց հերթին ամեն ինչ անում են հերքելու վերարտադրության տարբերակը։ Նրանք հիմնվում են այն կանխադրույթի վրա, որ ներկայումս գործող սահմանադրության շրջանակներում շատ ավելի դյուրին է իշխանության ինքնավերարտադրությունը, քանի որ ավելի հստակ է իշխանական ուղղահայացը, ինչը վերարտադրվելու վճռական պայմանն է։
Մեղադրանքների եւ «արդարացումների» հորձանուտում բանը հասել է նրան, որ ՀՀԿ ԳՄ նիստից հետո Հանրապետականի խոսնակը հայտարարում է՝ «ՀՀԿ-ի համար այս բարեփոխումների անցկացումը գերնպատակ չէ։ Պետք է ամեն ինչ որոշեն քաղաքացիները։ Այս հարցը մեր օրակարգում առաջնայինն ու գլխավորը չէ»։
Հնարավո՞ր է ըստ էության քննարկել երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող փաստաթուղթը, եթե նրա շուրջ վայրկենապես ստեղծվել է մի մթնոլորտ, որի հորձանուտում սահմանադրական բարեփոխումների բովանդակային կողմը մղվել է հետին պլան։ Անշուշտ՝ ոչ։ Որովհետեւ սահմանադրությունն այն փաստաթուղթն է, որն անհրաժեշտ է ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ ժողովրդին։ Իսկ նման անհրաժեշտության «ապացուցողական հիմքը» նրա բովանդակային քննարկման միջոցով երկրում համապատասխան քաղաքական համախմբման ապահովումն է։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031