Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ տնտեսական աճը մեկ տոկոսից էլ պակաս կլինի. «Հայկական ժամանակ»

Հուլիս 18,2015 10:52

Նավթի համաշխարհային գների անկումը շարունակվում է, ինչը նորանոր խնդիրներ է առաջացնում ռուսական տնտեսության համար: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ռուսաստանից Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտները կշարունակեն նվազել:

Նման հեռանկարը ոչ մի լավ բան չի խոստանում մեր տնտեսության համար: Այս տարի ՀՀ կառավարությունը կանխատեսել է մեր տնտեսության ընդամենը 1 տոկոս աճ, սակայն նման հաշվարկը արվել է մասնավոր տրանսֆերտների՝ հետագայում չնվազելու հույսերի հիման վրա: Սակայն այդ կանխատեսումից հետո վերացվեցին Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները, ինչը էական բացասական ազդեցություն կունենա Ռուսաստանի՝ նավթի վաճառքից ակնկալվող եկամուտների վրա, ինչն էլ, իր հերթին, կբերի այդ երկրից դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների նվազմանը: Սա կարող է հանգեցնել նրան, որ ՀՀ տնտեսական աճը ավելի ցածր կլինի, քան ակնկալվող 1 տոկոսը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031