Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելը կգտնի հեղինակին և ոսկեղենիկ հայերենով կբացատրի. «ՉԻ»

Հուլիս 18,2015 10:47

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը հայտարարել է, թե հնարավոր է՝ ԱԺ պատգամավորները հայոց լեզվի իմացության քննություն կամ թեստ անցնեն:

«ՉԻ» – Լավ, հասկացանք, չեք ուզում, որ Գալուստ Սահակյանը շարունակի մնալ ԱԺ նախագահ՝ էդպես էլ ասեք, ի՞նչ եք սար ու ձոր ընկնում: Իսկ Շմայսի դեպքում դա ընդհանրապես ոչ միայն մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է, այլև հակասում է խոշտանգումներն արգելելու վերաբերյալ Ժնևյան կոնվենցիային: Ո՞վ է ձեզ իրավունք տվել գիտափորձեր անցկացնել ազգի ընտրյալների վրա:

Եվ ընդհանրապես՝ հայոց լեզվի իմացության ստուգումը կարելի է գնահատել որպես ներքաղաքական կայունությունը խարխլելու չարանենգ փորձ: Եթե պատգամավոր ընտրվելու իրավունք ստանան միայն հայոց լեզվին տիրապետողները, ՀՀԿ-ն ԱԺ-ում երբեք մեծամասնություն չի ունենա՝ անկախ ընտրությունների ժամանակ ստացած տոկոսներից: Հետևաբար՝ այդ նորմը կարող է խարխլել մեր պետականության հիմքերը:

Հուսով ենք՝ գեներալ Մանվելը կգտնի այդ նորմի հեղինակին և ոսկեղենիկ հայերենով կբացատրի, թե ինչու չի կարելի դիմել նման արկածախնդրության:

 

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031