«Առավոտի» դիտարկմանը` գուցե միտումնավո՞ր է այդ առաջարկն արվում, որպեսզի, ինչպես սիրում էին կրկնել իշխանական գործիչները վերջին մեկ տարում, Հայաստանում ընթացող բոլոր քաղաքական գործընթացները անցնեն բացառապես Մելիք-Ադամյան փողոցով, ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հակադարձեց. «Տեղին եմ համարում ձեր հումոր-դիտարկումը, բայց կարծում եմ, որ Սահմանադրությունն այն կարեւորագույն փաստաթուղթն է, որի հետ կապված ինձ համար ընդունելի չեն մի քիչ փիլիսոփայական մոտեցումները: Բայց նաեւ չեմ կիսում կարծիքը, որ չպետք է խառնվել սահմանադրական բարեփոխումների գործընթացին, քանի որ այդ կերպ հնարավորություններ կստեղծվեն նման նախագծերի կյանքի կոչման, որոնք միշտ չէ, որ բխում են հանրության շահից»:
«Առավոտ» օրաթերթ
17.07.2015