Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտքի, Հայաստանի» նպատակներին հասնելու գլխավոր եղանակը քաղաքացիական անհնազանդությունն է

Հուլիս 17,2015 21:44

Անդրիաս Ղուկասյանը հուլիսի 17-ին «Ոտքի, Հայաստան» շարժման հանրահավաքի ընթացքում ընթերցեց նախաձեռնության կանոնադրությունը:

Ըստ կանոնադրության նախաձեռնության Գլխավոր նպատակներն են` պաշտպանել Հայաստանի ժողովրդի քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային շահերը քրեական օլիգարխիայի ոտնձգություններից, վերականգնել սահմանադրական կարգը: Իսկ այդ նպատակներին հասնելու գլխավոր եղանակը քաղաքացիական անհնազանդությունն է:

Խորհուրդն ունի տասնմեկ անդամ, յուրաքանչյուրը մեկ ձայնի իրավունքով: Խորհրդի անդամն ունի տասնմեկ թեկնածուն, որոնք իրավունք ունեն մասնակցել բոլոր նիստերին, կարծիք հայտնել:

Նախապես հայտարարել էր, որ հանրահավաքի ավարտից հետո «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը երթով գնալու է Հանրապետության հրապարակ, սակայն երթը տեղի չունեցավ: Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ մարդկանց քիչ լինելու պատճառով են որոշել երթ չանել:

Անդրադառնալով նախաձեռնության կանոնադրությանը Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ այն փոփոխման ենթակա է, հիմա քննարկումներ են անում, եւ եթե քաղաքացիները խելամիտ առաջարկներ անեն, ապա խորհուրդը կդիտարկի դրանք:

Հարցին, թե «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը պայքարո՞ւմ է նաեւ սահմանադրական բարեփոխումների դեմ, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Ժամկետներ ունենք եւ առաջիկայում՝ օգոստոսի 1-ին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, առաջնահերթ դա կանենք եւ կանցնենք սահմանադրական բարեփոխումներին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031