ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 17-ին մեկնեց Բեյրութ (Լիբանանի Հանրապետություն)՝ մասնակցելու «Թռչնոց բույն» հաստատության վերանորոգված շենքի և թանգարանի բացման, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի գահակալության 20-րդ տարեդարձի միջոցառումներին և Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը, որը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում:
Նախարարը ՀՀ Նախագահի ուղերձը կփոխանցի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ