«Այսօր մենք միասին, թեկուզ այստեղ մի քիչ, հասկանում ենք, որ կանգնած ենք պատմական խաչմերուկում, որի մի կողմում այն Հայաստանն է, որ այսօր կա, որտեղ իշխանությունը կեղեքում է ժողովրդին, որտեղ համատարած կոռուպցիա է, եւ այդ խաչմերուկի մյուս կողմում այն Հայաստանն է, որ ամեն մեկիս մտքում կա, սրտում կա»,- հուլիսի 17-ին Ազատության հրապարակում «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության ընթացքում ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:
Նրա խոսքերով՝ ժողովուրդը այդ Հայաստանին հասնելու է, երբ որ հասկանա բռունցքվելու կարեւորությունը. «եկեք մեր ռեսուրսները միավորենք, թողենք մեր տարաձայնությունները եւ տարբերությունները: Եվ մեզ միավորող գաղափարի շուրջ թույլ չտանք, որ շարունակեն էներգետիկ համակարգի հոշոտումը: Անձամբ ինձ համար յոթ դրամի կասեցումը դա նպատակ չէ, դա միջոց է: Դա մեր առաջին քայլն է, բայց այդ սոցիալական քայլերից առավել մեր արժանապատվությունն է»:
Դավիթ Սանասարյանը հիշեցրեց, որ իրենց պայքարը երեք փուլից է բաղկացած՝ թռուցիկներ բաժանել, եւ երրորդ փուլում կրկին բաժանելու են թռուցիկներ: Նա նշեց, որ այսօրվանից շարունակելու են պայքարը տուն առ տուն փոխանցելու են իրենց թռուցիկները:
Նա հայտարարեց, որ «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը աուդիտ չի ուզում, քանի որ համարում են, որ միջոցով ուզում են ժողովրդին շեղել եւ ցույց տալ, թե փորձում են ինչ-որ բան գտնել. «Իրենց արած աուդիտը ոչ մի իրավական հետեւանք չի ստեղծելու: Դրա համար քրեական գործ պետք է հարուցվի, աուդիտը չի կարող»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ