Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Ոսկեպար գյուղը «կանգնեց, գերան կոտրեց»

Հուլիս 17,2015 20:27

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները դժգոհ էին, որ Սեւքարի անտառտնտեսությանը որպես հատատեղ հատկացվել է գյուղի Կատարքա սարի անտառապատ լանջը: Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը հայտնեց, որ հատատեղից ներքեւ գտնվում է գյուղի խմելու ջրի ջրահավաք ավազանը, ոսկեպարցիները մտահոգություն ունեն, որ ծառերի հատումից հետո ջրահավաք ավազանում ջուրը կարող է նվազել:

Գյուղապետի վկայությամբ՝ 1990-ական թվականներին, երբ Ոսկեպարը ադրբեջանական զինուժի կողմից ուժգին ռմբակոծվում էր, այդ տեղանքը ոսկեպարցիների համար որպես թաքստոց է ծառայել, ոսկեպարցիներն այդտեղ գիշերներ են լուսացրել: Ոսկեպարի բնակիչները նշված հատատեղի շահագործումը կանխելու համար դիմել էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, ով հարցը ներկայացրել է Գյուղնախարարության եւ «Հայանտառի» ղեկավարությանը;

Հուլիսի 16-ին «Հայանտառի» ներկայացուցիչները Ոսկեպարում հանդիպում են ունեցել ոսկեպարցիների հետ: Հուլիսի 17-ին Սեւքարի անտառտնտեսությունում գյուղնախարարության եւ «Հայանտառի» ներկայացուցիչները, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության մասնագետ Սամվել Գեւորգյանը, Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը հանդիպում են ունեցել;

Սեւքարի անտառտնտեսության տնօրեն, Երկրապահ կամավորականների միության Իջեւանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Երիցյանն ասաց, որ իրենք պատրաստակամ էին ընդառաջել սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչների առաջարկին: Ոսկեպար համայնքի ղեկավար Երվանդ Եգանյանն ասաց, որ հուլիսի 17-ին Սեւքարի անտառտնտեսությունում ստորագրվել է արձանագրություն, որով կասեցվել է Կատարքա սարի հյուսիսային լանջին հաճարենիների հատատեղի շահագործումը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031