Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտքի, Հայաստանը» սկսեց հանրահավաքը

Հուլիս 17,2015 20:10

«Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը հուլիսի 17-ին հանրահավաք էր հայտարարել Ազատության հրապարակում: Նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը հավաքի ընթացքում հայտարարեց, որ հանրային քննարկումների արդյունքում որոշում կայացվեց հիմնադրել «Ոտքի, Հայաստան» շարժումը: Քննարկումների մասնակիցներն էլ ձեւավորվել են շարժման խորհուրդը:

Անդրիաս Ղուկասյանը կարդաց բաց նամակը, որը չորեքշաբթի երթով տարել էին ՀՀԿ գրասենյակ եւ փոխանցել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին:

Խորհրդի անդամ Գագիկ Եղիազարյանը ընդգծեց, որ նամակը ուղղված էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ Սերժ Սարգսյանը դե ֆակտո հանդիսանում է ՀՀԿ, Շախմատի ֆեդերացիայի, քրեաօլիգարխիկ համակարգի պարագլուխ. «Այս վերջին դեպքում դե յուրե,դե ֆակտո խնդիր չկա, որովհետեւ նա վաղուց կլանի մասն է եղել: Բայց մենք չենք ուզում, որ մեր իշխանությունը լինի քրեաօլիգարխիկ: Նամակը ուղարկված էր դե յուրե ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանին»:

Նա նշեց, որ եթե ժողովուրդը միավորվի պայքարի, շատ կարճ ժամանակում ամեն մեկին, որը կփորձի ժողովրդի իրավունքները ոտնահարի, իր տեղը ցույց կտան:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031