Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարից հետո Դիլիջանի հիվանդանոցի վիրաբույժի 5-ամյա երեխան տեղափոխվել է Երեւան

Հուլիս 17,2015 19:33

Հուլիսի 17-ին, ժամը 14.30-ի սահմաններում Դիլիջանի բժշկական կենտրոնի վիրաբույժ Ռոբերտ Գրիգորյանը Դիլիջան քաղաքում մարդատար մեքենայով  ճանապարհի շրջադարձում բախվել է աղբատար մեքենային:

Դիլիջանի հիվանդանոցի ղեկավար,«Իր-Վինգ» ՍՊԸ տնօրեն Հայկուհի Վարդանյանն ասաց, որ վթարից վնասված, վիրաբույժ Ռ. Գրիգորյանի 5-ամյա երեխան տեղափոխվել է Երեւան, Ծերեթելի փողոցում գտնվող հիվանդանոց:

Նրա խոսքերով՝ երեխայի վիճակը բարվոք է:

Հավելենք, որ  ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ու ՀՀ ոստիկանության ինտերնետային կայքերում նշված վթարի մասին դեռեւս տեղեկատվություն չկա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031