Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձագիտական կենտրոն»-ը և «Ֆակտում» ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հուլիս 17,2015 18:30

ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Ֆակտում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև հուլիսի 17-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գահնապետյանը և «Ֆակտում» ՍՊԸ տնօրեն Հակոբ Ղարախանյանը:

Արամ Գահնապետյանը շնորհավորել է ներկաներին հուշագրի ստորագրման կապակցությամբ և նշել, որ արդյունավետ արդարադատության ապահովման հարցում հատուկ նշանակություն ունեցող դատական փորձաքննության դերը ներկայում փոխվել է՝ ելնելով ժամանակակից մարտահրավերների բնույթից և տեխնոլոգիաների զարգացման միտումից:

«Վերջին տարիներին ընդլայնվել են փորձաքննության կիրառման ոլորտները և այն, բացի դատավարությունից, օգտագործվում է արդեն առևտրային, ֆինանսական, ինչպես նաև տեղեկատվական գործունեության իրավական կարգավորման ոլորտների ապահովման նպատակով: Այսօր խիստ անհրաժեշտ է զարգացնել հանցագործությունների հակազդման համատեղ մոտեցումները: Դրա իրականացումն առավել արդյունավետ կլինի փորձագիտության և իրավագիտության համագործակցության ակտիվացման պարագայում»,- ասել է «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը:

Արամ Գահնապետյանը վստահեցրել է, որ հուշագիրն էական ներդրում կունենա փորձագիտության և իրավագիտության եզրագծում գործնականում ծագող բազմաթիվ խնդիրների լուծման հարցում:

«Ֆակտում» ՍՊԸ տնօրեն Հակոբ Ղարախանյանը նույնպես շնորհավորել է բոլորին կարևոր փաստաթղթի ստորագրման համար և նշել, որ ՀՀ ԱՆ փորձագիտական կենտրոնը լուրջ ներդրում ունի Հայաստանում փորձագիտության կայացման գործում: «Կենտրոնի փորձագետներն իրենց փորձով և հմտություններով անուրանալի ավանդ ունեն մեր երկրում արդարադատության իրականացման դժվարին գործում: Մեր երկու կառույցների համագործակցությունը հիմնված է լինելու բացառապես գիտելիքի և փորձի վրա»,- ասել է Հակոբ Ղարախանյանը՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կնպաստեն մեր երկրի և քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության գործին:

Հուշագրի շրջանակում կողմերը կներգրավվեն երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող իրավաբանական, ուսումնակրթական բնույթի ծրագրերին, գիտական կոնֆերանսներին, սեմինարներին, կփոխանակվեն գիտական, մասնագիտական գրականությամբ, աշխատություններով, պարբերականներով, կհրատարակեն ու կհրապարակեն համագործակցությանն առնչվող համապատասխան նյութեր:

Հուշագրի նպատակը փոխադարձ արդյունավետ փոխգործակցության շրջանակի ապահովումն է և կողմերի միջև գործակցության խթանումը փորձագիտության բնագավառում հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031